Միջազգային12:30, 18 Օգոստոս 2023
Թուրքիան կոշտ նախազգուշացում է արել Ռուսաստանին Սև ծովում տեղի ունեցած միջադեպի համար

Թուրքիայի իշխանությունները նախազգուշացրել են Ռուսաստանին նախորդ շաբաթ Սև ծովի միջազգային ջրերում տեղի ունեցած միջադեպերի անթույլատրելիության մասին: Նման հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը:
Կիրակի Ռուսաստանը հայտնել է, որ «Վասիլի Բիկով» պարեկային նավը կրակ է բացել Պալաուայի դրոշի ներքո նավարկող «Շուքրու Օղան» առևտրային նավի ուղղությամբ այն բանից հետո, երբ նավի նավապետը չի պատասխանել ստուգման համար կանգ առնելու պահանջին: Ռուսաստանը հայտնել է, որ նավը շարժվում էր դեպի ուկրաինական Իզմայիլ նավահանգիստ: Միջադեպը տեղի էր ունեցել թուրքական ափից 60կմ հեռավորության վրա: Մոսկվան տեղի ունեցածը անվանել է «զննում»՝ նախքան նավի՝ Ուկրաինայի ափեր մեկնելը։
«Նավը հարկադրաբար կանգնեցնելու համար նախազգուշական կրակ է բացվել ավտոմատ զենքերից»,- հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։ Նախարարությունից հավելել են, որ ռուս զինվորականները, ի վերջո, բարձրացել են նավ:
«Այն բանից հետո, երբ տեսչական խումբն ավարտել է իր աշխատանքը նավի վրա, «Շուքրու Օղան» նավը շարունակել է ճանապարհը դեպի Իզմայիլ նավահանգիստ»,- հայտնել է ՌԴ ՊՆ-ն:
Թուրքական կողմի հայտարարության մեջ նշվում է, որ նավը թուրքական չէր, այլ ընդամենը պատկանում էր ազգությամբ թուրք անձի:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին «հացահատիկային գործարքից» Մոսկվայի դուրս գալուց հետո ռուս զինվորականները հայտարարեցին, որ կարող են ռազմական թիրախ համարել Սև ծովով Ուկրաինա մեկնող ցանկացած նավ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Curium Pharma»-ը ձեռք է բերել քաղցկեղի ախտորոշման և բուժման մեջ օգտագործվող ռադիոակտիվ նյութերի արտադրման մեջ մասնագիտացված թուրքական ընկերություն։

Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։

Ամերիկայում գործող հունական «Helenik» համալսարանը նամակ է հղել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի օրերս Վաշինգտոն կատարած պաշտոնական այցից հետո։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |