Հասարակական11:49, 21 Օգոստոս 2023
Աշխարհի ծայրահեղ հարուստներից 33-ը Թուրքիայից են

Շվեյցարիայի Credit Suisse ներդրումային բանկը ներկայացրել է համաշխարհային մասնավոր կարողության զեկույցը, ըստ որի՝ 2022-ին զուտ մասնավոր կարողությունը նվազել է 11․3 տրիլիոն դոլարով։ Փորձագետները նշել են, որ այդ անկումը պայմանավորված է դոլարի նկատմամբ արժույթների մեծ մասի արժեզրկմամբ։ Զեկույցում նաև հրապարակվել են ծայրահեղ հարուստների վարկանիշն ըստ երկրների, որտեղ Ռուսաստանը ներկայացված է 294, Հնդկաստանը՝ 229, Թուրքիան՝ 33, Սաուդյան Արաբիան՝ 3, իսկ Հունաստանը 1 ծայրահեղ հարուտներով։
Զեկույցում նաև նշվում է, որ Թուրքիայում ընդհանուր կարողությունը հաշվարկվում է 1․041մլրդ դոլար։ Թուրքիայում մեկ մեծահասակի կարողությունը կազմում է 17․578 դոլար, իսկ միջին բնակչության կարողությունը՝ 5․488 դոլար։
Թեև Համաշխարհային բարեկեցության զեկույցի արդյունքները ցույց են տվել, որ 2022-ին եղել է ունեցվածքի կորուստ, այնուամենայնիվ մինչև 2023 թվականն աշխարհի ամենահարուստ մարդիկ ավելացրել են իրենց կարողությունը։
Bloomerg-ի միլիարդատերների ինդեքսը ցույց է տալիս, որ այս տարվա առաջին 6 ամսում կարողության աճը կազմել է 852մլրդ դոլար։ Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը, հարստացել է 96մլրդ դոլարով, իսկ Facebook սոցիալական կայքի հիմնադիր Մարկ Ցուկենբերգի կարողությունը ավելացել է 59․8 մլրդ դոլարով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:

Ողջ Եվրոպայում կապույտ քարտ ունեցող ոչ ԵՄ քաղաքացիներից 547․790-ը բնակվում է Գերմանիայում։ Նրանցից 18․000-ը կրկին դիմել է Թուրքիայի քաղաքացիություն ստանալու համար:

Թուրքական «Area» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 26 շրջանում հեռախոսային սոցհարցում է անցկացրել քաղաքական ուժերի վերաբերյալ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:
Ողջ Եվրոպայում կապույտ քարտ ունեցող ոչ ԵՄ քաղաքացիներից 547․790-ը բնակվում է Գերմանիայում։ Նրանցից 18․000-ը կրկին դիմել է Թուրքիայի քաղաքացիություն ստանալու համար:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |