Քաղաքական17:49, 21 Օգոստոս 2023
Էրդողանը հույս ունի Պուտինի հետ հանդիպել սեպտեմբերին

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ակնկալում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպել սեպտեմբերին: Այդ մասին նա նշել է Հունգարիայից վերադառնալու ժամանակ:
«Սեպտեմբերին Հնդկաստանում տեղի կունենա մեծ քսանյակի գագաթնաժողովը, իսկ ԱՄՆ-ում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան: Եթե այս լարված գրաֆիկում մենք հնարավորություն գտնենք, ապա դեմ առ դեմ կհանդիպենք և կխոսենք պարոն Պուտինի հետ: Մեր նպատակը Ռուսաստանի դրական վերաբերմունքն է հացահատիկի գործարքին»,- ասել է նա:
Օգոստոսի 2-ին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցի մասին թուրքական կողմից հաղորդագրության մեջ նշվել է, որ «կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել Ռուսաստանի նախագահի՝ Թուրքիա կատարելիք առաջիկա այցի մասին»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Միջոցառումները վերաբերում են էներգետիկ ոլորտին։

Էրդողան-Միցոտակիս հանդիպումից առաջ նախատեսված է նաև Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորգոս Գերապետրիտիսի այցը Թուրքիա։

Էրդողանի և Իտալիայի վարչապետի նախագահությամբ գումարված գագաթնաժողովից հետո ստորագրվել է 11 պայմանագիր:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |