Քաղաքական14:48, 22 Օգոստոս 2023
Անկարան հերքել է գերմանական մամուլի հրապարակումը

Գերմանական «Bild» թերթը օրերս գրել է, որ Ռուսաստանը, Թուրքիան և Կատարը նոր համաձայնագիր պատրաստելու համար քայլեր են ձեռնարկել Սևծովյան հացահատիկի միջանցքի համաձայնագրից հետո, որն ավարտվել է Ռուսաստանի միակողմանի դուրսբերմամբ։
Հոդվածում, որը հիմնված է «առգրավված պաշտոնական նամակագրության» վրա, նշվում է, որ հուլիսի 21-ից օգոստոսի 8-ը Թուրքիայի և Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցիչների երկխոսության ընթացքում Մոսկվան բազմիցս Անկարային է փոխանցել հացահատիկի համաձայնագրից դուրս գալու իր ծրագրերը։ Թերթը պնդում է՝ Ռուսաստանը, որը դուրս կգա համաձայնագրից, ինչը թույլ էր տալիս Ուկրաինային 33 միլիոն տոննա պարենամթերք արտահանել Սև ծովից, փորձում է նոր համաձայնագիր պատրաստել՝ Թուրքիայի հետ վերցնելով նաև Կատարին։
Թուրքիայի նախագահականի անանուն աղբյուրը ռուսական լրատվամիջոցներին տված հայտարարության մեջ հերքել է այն տեղեկությունները, թե Անկարան բանակցություններ է վարում հացահատիկի գործարքի այլընտրանքային ուղիների շուրջ։
Ռուսական «RIA» լրատվական գործակալության հետ զրույցում աղբյուրը նշել է․ «Թուրքիան հացահատիկի գործարքի շուրջ գաղտնի բանակցություններ չի վարում, ինչպես գրում է արևմտյան մամուլը, Անկարայի նախաձեռնություններն ու նպատակները շատ պարզ են, և նրա գործընկերները դա գիտեն»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |