Ռազմական16:29, 23 Օգոստոս 2023
Լիբիան մեղադրում է Թուրքիային Հումուսի նավահանգստի օկուպացման մեջ
Թուրքական մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Թուրքիայի և Լիբիայի միջև առկա լարվածությունն էլ ավելի է սաստկանում։
Ըստ թուրքական մամուլի՝ Թուրքիան Լիբիայի Հումուս գյուղաքաղաքի տարածքում գտնվող նավահանգիստը 99 տարով վարձակալել է և պատրաստվում է այն վերածել ռազմաբազայի։
Վերոհիշյալ պնդմանն ի պատասխան՝ թուրքական կողմի որակմամբ՝ «Հումուսի երիտասարդ մարտիկների» զինված խմբավորումը հայտարարություն է տարածել, թե իրենք պատրաստ են Թուրքիային պատերազմ հայտարարել։
Այս ամենին հաջորդել է Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարությունը, որում մասնավորապես ասվել է․ «Լիբիայի ափերին թուրքական ռազմածովային խմբի ծառայության շրջանակներում «TCG Gemlik» ֆրեգատում (ռազմածովային նավի տեսակ) ուսումնավարժական միջոցառումներ են անցկացվել»։
Բացի այդ, հայտարարության մեջ ասվել է, որ նրանք պայքարելու են նավահանգստի անվտանգությունն ապահովելու և թուրքերին գյուղաքաղաքից դուրս բերելու համար։
Նշենք, որ լիբիացի մի շարք պաշտոնատար անձինք թուրքական մամուլում նավահանգստի վարձակալման մասին շրջանառվող լուրերը հերքում են և միարժամանակ Թուրքիային մեղադրում Լիբիայի համար ծայրահեղ կարևորություն ունեցող շրջաններում իրենց վերահսկողության ուժեղացմանը միտված քայլեր իրականացնելու մեջ։
Իսկ օգոստոսի 21-ին լիբիական մամուլում տեղ գտած հայտարարության մեջ ասված է եղել․ «Մենք հայտարարում ենք, որ թուրքերի կողմից օկուպացված տարածքները մեր հերոսների դիմադրության համար օրինական թիրախներ են»։
Բացի այդ հայտարարության մեջ ընդգծվել է, որ Լիբիան չի գաղութացվելու։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
Թուրքական «Repkon» ընկերությունը, որը մասնագիտացած է ռազմական ոլորտի արտադրական հոսքագծերի կառուցման մեջ, պայմանագիր է կնքել Պակիստանի «Wah Industries Limited»-ի հետ:
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |