Տնտեսական11:16, 23 Օգոստոս 2023
Թուրքիային և Իրաքին չի հաջողվել համաձայնության գալ նավթի արտահանման հարցում
Միջազգային արբիտրաժային դատարանը Թուրքիային պարտավորեցրել էր 1․5 մլրդ դոլարի փոխհատուցում վճարել այն բանի համար, որ Հյուսիսային Իրաքի ինքնավար քրդական շրջանի ղեկավարությանը թույլ էր տվել նավթ արտահանել առանց Իրաքի կենտրոնական կառավարության համաձայնության։ Նշենք, որ Թուրքիան մարտի 25-ին դադարեցրել էր Քիրքուք-Ջեյհան ուղղությամբ նավթի արտահանումը։ Այս բեռնափոխադրումների դադարեցումը հանգեցրել էր համաշխարհային շուկաներ Իրաքյան Քուրդիստանի հանքավայրերից նավթի արտահանման դադարեցմանը։
Նախօրեին Իրաքի նավթի նախարար Հայան Աբդուլ Ղանին մեկնել է Անկարա՝ բանակցելու Իրաքյան Քուրդիստանից Իրաքի պետականնավթային կազմակերպության (SOMO) միջոցով դեպի Ջեյհան նավահանգիստ նավթի արտահանման վերականգնման շուրջ։ Իրաքցի նախարարը հանդիպում է ունեցել Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի հետ, սակայն կողմերին չի հաջողվել պայմանավորվածություն ձեռք բերել Հյուսիսային Իրաքում արդյունահանվող նավթը Քիրքուք-Ջեյհան խողովակաշարով փոխադրելու շուրջ։
Իրաքի նավթի նախարարության տարածած հայտարարության մեջ նշվել է, որ ակնկալվում է, որ խողովակաշարի վրա իրականացվող վերականգնողական աշխատանքները կավարտվեն մինչև մատակարարումների վերսկսումը։
Ըստ իրաքյան նախարարության պաշտոնյայի, որը տեղեկություններ ունի Հյուսիսային Իրաքում արդյունահանվող նավթի բեռնաթափման և կառավարման վերաբերյալ, Անկարան անցյալ ամիս կապ է հաստատել Իրաքի նավթի արտահանման պետական SOMO ընկերության հետ և ասել, որ տեխնիկական վերանայումը պետք է ավարտվի մինչև խողովակաշարի վերաբացումը, ինչի համար մի փոքր ավել ժամանակ է պահանջվում։
Իրաքի էներգետիկայի ոլորտի պաշտոնյաները հայտարարել են, որ նավթի նախարարը փորձում է բանակցել Անկարայի հետ՝ հստակ ժամկետ սահմանելու Քիրքուք-Ջեյհան ուղղությամբ արտահանումը վերականգնելու համար։
Իրաքի նավթի նախարարությունից մեկ այլ պաշտոնյա էլ հայտնել է, որ կարճ ժամկետում հեշտ չէ համաձայնության գալ և հավելել․ «Շատ կնճռոտ հարցեր կան։ Թուրքիան պահանջներ և պայմաններ ունի, դրանք լուծելու համար պետք է բանակցություններ վարել, մինչև նավթի հոսքը նորից սկսվի»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Վերլուծաբանները նշում են, որ Ռուսաստանի Կենտրոնական բանկը կոշտ դրամավարկային քաղաքականություն է իրականացնում՝ նման սցենարը կանխելու համար։
Լիլիա Ամիրխանյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցում տնտեսական էֆեկտները գնահատելու հետ կապված անորոշությունը շատ մեծ են։
Անդրադարձ է կատարվել նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ռազմավարական նշանակությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա կատարած այցից հետո այդ մասին հայտնել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Դեկտեմբերի 2-ին Թուրքիայի նախագահը Չեռնոգորիայի նախագահ Յակով Միլատովիչի հետ համատեղ մամուլի ասուլիս է տվել։
«Մենք աջակցել ենք Սիրիայի դեմոկրատական ուժերին: Այստեղ գտնվելու մեր նպատակը ԻՊ-ի դեմ պայքարելն է և մենք դա կշարունակենք անել»:
Իսկ ընթացիկ տարվա առաջին տասը ամսում տղամարդիկ Թուրքիայում սպանել են առնվազն 359 կնոջ:
Հարավային Կորեայի նախագահը ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում հայտարարել է երկրում ռազմական դրություն մտցնելու մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |