Քաղաքական12:28, 23 Օգոստոս 2023
Թուրքերին վրդովեցրել է Սիրիայի քրդական ուժերի հանդեպ ԱՄՆ-ի դիրքորոշումը

Պաշտոնական Անկարային շարունակում է անհանգստացնել Թուրքիայում ահաբեկչական համարվող Սիրիայի քրդական ուժերի (YPG) նկատմամբ ԱՄՆ-ի զինված ուժերի դիրքորոշումը։ Այդ քուրդ զինյալներին Թուրքիան նույնացնում է իր կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (PKK) :
ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի համատեքստում ստեղծված կենտրոններից մեկի (SOJTFOIR) պատրաստած զեկույցը Մերձավոր Արևելքում տարվող օպերացիաների վերաբերյալ, որը ուղարկվել է ԱՄՆ Կոնգրես:
Թուրքական լրատվամիջոցներին խիստ անհանգստացրել է այն փաստը, որ այդ զեկուցում, որը ընդգրկում է ապրիլի 1-ից հունիսի 30 ընկած ժամանակահատվածը, YPG-ի զինյալների մղած մարտերի մասին , օգտագործվել է «Դիմադրություն» եզրույցը: Ընդ որում զեկույցում նշվել է, որ նրանք հաճախ ենթարկվում են Թուրքիայի զինված ուժերի հարձակման:
Նաև նշվել էր, որ Սիրիայի դեմոկրատական ուժերի գլխավոր հրամանատար Մազլում Քոբանին (Մազլում Աբդի) կարող էր սպանվել այդ գործողությունների ընթացքում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |