Քաղաքական17:14, 24 Օգոստոս 2023
Թուրքական ԱԹՍ-ն հարվածել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքին
Սիրիայի հյուսիս-արևելքում քրդական ուժերի մամուլի գրասենյակը երեկ ուշ երեկոյան հայտնել է, որ թուրքական անօդաչու թռչող սարքը թիրախավորել է լրագրողներին տեղափոխող մեքենային։ Միջադեպի հետևանքով զոհերի և վիրավորների մասին մանրամասներ չկան։
Սակայն տեղական Jin TV հեռուստաալիքը հայտնել է, որ թուրքական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով մահացել է հեռուստաալիքի վարորդը և լրջորեն վիրավորվել լրագրողը։ Սիրիայի հյուսիս-արևելքում բժշկական և անվտանգության հարցերով զբաղվող աղբյուրը նույնպես հայտնել է, որ վարորդը մահացել է:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը դեռևս չի արձագանքել Reuters լրատվական գործակալության խնդրանքին այդ կապակցությամբ հայտարարություն անելու համար։
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության մամուլի ազատության ինդեքում 180 երկրների շարքում 175-րդ տեղը զբաղեցնող Սիրիայում 2011 թ․-ի քաղաքացիական պատերազմի սկսումից ի վեր սպանվել է 270 լրագրող։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարներն անդրադարձել են Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան գործընթացին և Սիրիայում տիրող իրավիճակին։
D-8-ի շրջանակներում Թուրքիայի նախագահը պակիստանցի, իրանցի և եգիպտոսցի իր գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր:
Կողմերը վերահաստատել են, որ Սիրիայի վերակառուցումը երկու երկրների համար առաջնային խնդիր է։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարներն անդրադարձել են Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան գործընթացին և Սիրիայում տիրող իրավիճակին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |