Քաղաքական17:12, 24 Օգոստոս 2023
Ֆիդանը հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի նախագահի հետ

Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանին օգոստոսի 24-ին մայրաքաղաք Էրբիլում ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանին:
Նշվում է, որ նախագահի հետ հանդիպումից հետո Ֆիդանը Իրաքի Սալահ ադ Դինի մարզում հանդիպելու է նաև Իրաքյան Քուրդիստանի նախկին նախագահ Մեսուդ Բարզանիի, ապա ներկայիս վարչապետ Մեսրուր Բարզանիի հետ:
Տեղեկությունների համաձայն՝ Թուրքիայի էներգետիկայի և բնական հանածոների նախարար Ալփարսլան Բայրաքթարը ևս մեկնելու է Էրբիլ:
Բացի այդ հաղորդվում է, որ Ֆիդանի և Մեսրուրի միջև տեղի ունենալիք հանդիպմանը ներկա է գտնվելու նաև Թուրքիայի նախագահի փեսան, «Baykar» ռազարդյունաբերական ընկերության սեփականատեր Սելչուք Բայրաքթարը:
Սպասվում է նաև, որ այցի շրջանակներում նույն օրը Թուրքիայի արտգործնախարարը հանդիպումներ կունենա Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետ Քուբադ Թալաբանի, «Իրաքի թուրքմենական ճակատի» և «Իսլամական միասնություն» կուսակցության ղեկավարների հետ:
Նշենք, որ օգոստոսի 22-ին Ֆիդանը այցելել էր Իրաքի մայրաքաղաք Բաղդադ, որտեղ հանդիպել էր իրաքցի գործընկերոջ՝ Ֆուադ Հուսեյնի հետ:
Իսկ օգոստոսի 23-ին Իրաքի նախագահ Աբդուլլաթիֆ Ռեշիդի և Իրաքի վարչապետ Մուհամմեդ Շիա էս Սուդանի հետ:
Հաղորդվում է նաև մի շարք այլ պաշտոնատար անձանց հետ ունեցած հանդիպումների մասին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |