Քաղաքական11:18, 25 Օգոստոս 2023
Դավութօղլուն Էրդողանին մեղադրել է երկրի տնտեսության վատթարացման մեջ

Թուրքիայի ընդդիմադիր «Ապագա» կուսակցության (Gelecek Parti) հիմնադիր-առաջնորդ Ահմեդ Դավութօղլուն Twitter-ում տարածած հայտարարության մեջ քննադատել է երկրի իշխանություններին:
«Հարգարժան Էրդողա՛ն, 2 տարի առաջ «Nas» (Ազգային հաշիվների համակարգ) և «Չինական մոդել» ասելով հայտարարում էիք, որ նոր տնտեսական համակարգի ենք անցել: 4 ամսում փլուզված ձեր մոդելի կյանքը երկարացնելու նպատակով դուք KKM-ից (Արժութային պաշտպանության ավանդ) փոխանցեցիք ավելի քան 700 միլիարդ լիրա (թուրք. դրամ. արժույթ) արժողությամբ հանրային ռեսուրսը հասարակության ամենահարուստ ներկայացուցիչներին:
Այդ օրվանից ի վեր դոլարը թանկացավ 4, իսկ բնակարանների և վարձակալումների գները 6 անգամ»:
Դավութօղլուն նաև նշել է, որ Էրդողանի իշխանության օրոք թուրքական լիրան աշխարհում վերածվել է ամենից շատ արժեզրկված գումարի, իսկ Թուրքիան այն երկրի, որտեղ տներն ամենից շատ են թանկացել:
«Բնակելիության ճգնաժամ սկսվեց: Մեր հայրենքիը դատապարտեցիք աշխարհում ամենաբարձր 5-րդ ինֆլացիային»:
Իսկ անդրադառնալով օգոստոսի 24-ին Թուրքիայի կենտրոնական բանկի որոշմանը՝ գրել է հետևյալը. «Այսօրվա որոշմամբ Թուրքիայի կենտրոնական բանկի տոկոսադրույքը 2 տարի առաջ եղածի համեմատ բարձրացավ 6 տոկոսով, իսկ վարկային տոկոսադրույքը նույն ժամանակահատվածի համեմատ՝ 15 տոսով»:
Ապա նշել նաև, որ Թուրքիայի ներկայիս կառավարության վարած քաղաքականության շնորհիվ եկամուտների բաշխման գործընթացն էլ ավելի վատ վիճակի է հասել:
Հրապարակման վերջում Դավութօղլուն հռետորական հարց է ուղղել իշանության ներկայացուցիչներին.
«Հայրենիքի նկատմամբ նման բաներ անելուց հետո ձեր խիղճը հանգի՞ստ է»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |