Հասարակական16:37, 28 Օգոստոս 2023
Ճապոնացի սեյսմոլոգ․ «Թուրքիայում հնարավոր է տեղի ունենա մինչև 7․9 բալ ուժգնությամբ երկրաշարժ»
Ճապոնացի սեյսմոլոգ, ավագ ինժեներ Յոշինորի Մորիվակին կանխատեսումներ է արել Մարմարայի նահանգում հնարավոր երկրաշարժի վերաբերյալ։
Թուրքիայում՝ Քահրամանմարաշ նահանգում (պատմ․ Մարաշ) փետրվարի 6-ին տեղի էր ունեցել ավերիչ երկրաշարժ, որից հետո ամբողջ ուշադրությունը սևեռվել է Ստամբուլի վրա։
Մորիվակին նշել է, որ հնարավոր է տեղի ունենա 7․6-ից մինչև 7․9 բալ ուժգնությամբ երկրաշարժ։ Այն կարող է տեղի ունենալ 1 տարի հետո, 1 ամիս անց գուցե նույնիսկ մեկ շաբաթ անց։
Նա նաև հավելել է, որ ռիսկային գոտիներ են համարվում Աթաթուրքի օդանավակայանը, Զեյթինբուրնուն, Քյուչուքչեքմեջեն, Ավջըլար, Բույուքչեքմեջեն և Ֆաթիհը, Թուզլան, Պենդիքը և ծովափնյա շրջանները։
Մորիվակին հայտնել է․ «Մենք դա տեսանք 1999-ի երկրաշարժի ժամանակ, շատ ցնցումներ եղան։ Եթե հողը փափուկ է, ուրեմն դա խնդիր է, Հաթայում էլ է այդպես։ Այս շենքները միացված են և բոլորը կառուցվել են մինչև 2000 թվականը, դրանք մեծ վնասներ կկրեն»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |