Քաղաքական17:35, 28 Օգոստոս 2023
Հունաստանը որոշել է հրաժարվել ռուսական որոշ ՀՕՊ համակարգերից

Հունաստանը որոշել է չերկարաձգել ռուսական արտադրության Tor-M1 և Osa զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի (SAM) օգտագործման և տեխնիկական պայմանագրերը: Այդ մասին գրում է թուրքական մամուլը՝ հղում անելով հունական լրատվամիջոցներին:
Հունական բանակը շահագործում էր 21 միավոր Tor-M1 համալիրներ (դրանք ձեռք են բերվել մոտ 20 տարի առաջ) և 38 OSA ՀՕՊ համակարգեր։ Դրանք հիմնականում տեղակայված են Էգեյան ծովի կղզիներում։
Նշվում է, որ Աթենքը կփորձի փնտրել այս համալիրներին փոխարինելու այլընտրանքներ:
Այս տեղեկությունը հայտնվել է թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում, քանի որ այդ համակարգերից մի քանիսը տեղակայված են Էգեյան ծովում Հունաստանին պատկանող, իսկ Թուրքիայի կարծիքով դեռևս վիճելի մի քանի կղզիներում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |