Տնտեսական10:49, 28 Օգոստոս 2023
Տարոն Աջեմօղլու․ «Այդքան էլ մեծ հույսեր չունեմ, որ Թուրքիայի տնտեսությունը կվերականգնվի»

ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնիկական համալսարանի պրոֆեսոր, թուրքահայ աշխարհահռչակ տնտեսագետ Տարոն (Դարոն) Աջեմօղլուն անդրադարձել է Թուրքիայի կենտրոնական բանկի կողմից վերջերս կայացված տոկոսային քաղաքականությանն առնչվող որոշմանը։
Մասնավորապես Աջեմօղլուն նշել է, որ միայն տոկոսների բարձրացմամբ տնտեսական խնդիրը չի լուծվի, ապա առաջ քաշել դրա լուծմանը նպաստող որոշումների անհրաժեշտության մասին իր տեսակետը։
Ըստ թուրք պրոֆեսորի՝ չնայած բանկի կողմից ընդունված ճիշտ որոշմանը, հավելյալ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն կա։
Տնտեսագետը որպես այդպիսին թվարկում է 4-ը։
1․ Փաստացի (իրական) տոկոսադրույքի բարձրացում
2․ Միաժամանակյա ինստիտուցիոնալ փոփոխությունների մեկնարկ
3․ Աղբյուրների (նկատի է առնվել ներդրումները) հոսք արտերկրից
4․ Աղքատության աճի կանխում
Բացի այդ, Աջեմօղլուն որպես տնտեսության զարգացման նախադրյալ է համարել Թուրքիայում ժողովրդակավարական իրավունքների ամրապնդումն ու խոսքի ազատությունը։
«Այս թվում հատկապես կարևոր է վերահսկել կոռուպցիան, դադարեցնել մրցակցությունը նվազեցնող գործելաոճը, ապահովել դատական մարմինների անկախությունը և ճանապարհ հարթել ներդրումների համար։ Դրանցում ոչ մի առաջընթաց չկա, կարծում եմ, որ չի էլ լինելու»։
Անվանի տնտեսագետը նշել է նաև, որ ինքը Թուրքիայի տնտեսության վերականգման հետ կապված այդքան էլ մեծ հույսեր չունի։
Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին Թուրքիայի կենտրոնական բանկի (CBRT) Դրամավարկային քաղաքականության կոմիտեի (PPK) կողմից հրապարակված տոկոսադրույքի փոփոխությունների վերաբերյալ որոշման համաձայն՝ երրորդ անգամ անընդմեջ կենտրոնական բանկի տոկոսադրույքը հասցվեց 25-ի։
Տոկոսադրույքի շուրջ 750 բազիսային կետով բարձրացմամբ՝ դոլար/լիրա (թուրքական դրամային արժույթ) հարաբերակցությունը նվազեց մինչև 25․80։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքական «Area» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 26 շրջանում հեռախոսային սոցհարցում է անցկացրել քաղաքական ուժերի վերաբերյալ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |