Ռազմական12:56, 29 Օգոստոս 2023
ԱՄՆ և Թուրքիան ացկացրել են համատեղ խոշոր զորավարժություններ

ԱՄՆ և Թուրքիան Միջերկրական ծովում անցկացրել են համատեղ զորավարժություններ։
«Bloomerg» պարբերականն անդրադարձել է զորավարժությանը, նշելով որ այն 7 տարվա ընթացքում երկու երկրների միջև անցկացված ամենամեծ համատեղ զորավարժությունն է, որին մասնակցել են Թուրքիայի զինված ուժերի կողմից շահագործվող ամերիկյան արտադրության F-16 ը և F-18 կործանիչները ու գրոհիչները։ Զորավարժությանը օգտագործվել են նաև թուրքական TCG Anadolu և ամերիկյան USS Gerald R Ford ռազմանավերը։
Պարբերականը ընդգծել է, որ այս զորավարժություններով երկու երկրները փորձում են վերականգնել իրենց լարված հարաբերությունները, ինչպես նաև հայտնել, որ Անկարան Վաշինգտոնի կողմից դիտարկվում է որպես ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակից հակամարտություններով լի տարածաշրջանում։
Ամերիկացի պաշտոնյաները խորհրդանշական ժեստով ավիակիր են հրավիրել «Baykar» ընկերության տեխնիկական տնօրեն Սելչուք Բայրաքթարին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը հայտարարել է, որ մտահոգված են տարածաշրջանում, հատկապես Սիրիայում և Լիբանանում, Թուրքիայի խաղացած դերից:

Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:

Մասնավորապես Անկարայի և Բաղդատի օրակարգայն հարցերի թվում է 3 համաձայանգրի քննարկումը և իրագործումը, որոնք վերաբերում են ռազմական ոլորտին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակներում հարցազրույց է տվել Reuters-ին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |