Քաղաքական10:18, 29 Օգոստոս 2023
Պոդոլյակը` Թուրքիայի մասին. «Ձեզ նվաստացրել են Սևծովյան ավազանում»

Ուկրաինայի նախագահի խոսնակ Միխայիլ Պոդոլյակն ուկրաինական «UNIAN» լրատվական գործակալության հետ զրույցում քննադատել է Թուրքիայի Հանրապետությանը:
Մասնավորապես Պոդոլյակն անդրադառնալով Սևծովյան հացահատիկային նախաձեռնության երկրարացման նպատակով թուրք-ռուսական բանակցություններին՝ պնդել է, որ Թուրքիան նվաստացած է այդ գործընթացում:
Բացի այդ խորհրդականն ընդգծել է. «Տևական ժամանակ իրենց (Նկատի է առնվել թուրքական կողմը) համոզելու փորձերը ոչ մի նշանակություն չունեցան»:
Շարունակելով իր խոսքն ուղղված Թուրքիային՝ Պոդոլյակը նշել է հետևյալը.
«Ձեզ զրկել են օբյեկտիվությունից: Ձեզ նվաստացրել են Սև ծովի ավազանում, որտեղ դուք համարվում եք ուժեղ երկիր: Նկատի ունեմ Թուրքիայի հանրապետությունը: Դրանից հետո դուք գնում եք Սոչի ասելու՝ «Գուցե՞ դու ամեն դեպքում համաձայնես հացահատիկային համաձայնգրի երկարացմանը»: Դա մի շարք հեղինակավոր տարրերի «զորայցումն է» և անկարելի է, որ դուք հետագայում ձեզ այդպես դրսևորեք»:
Այնուհետև Թուրքիային հղելով «Ինչու՞ եք մշտապես ցածրանում Ռուսաստանի առաջ» հռետորական հարցը, նշել է.
«Ի՞նչ կապ ունի այստեղ Ռուսաստանը: Այս ամենից հետո դուք ցանկանում եք սուբյեկտի՞վ երևալ: Չէ որ դա տարօրինակ կլինի... հնարավոր չէ պարբերապար գալ և ասել. «Մենք ցանկանում ենք ինչ-որ հարցում համաձայնության գալ Պուտինի հետ»: Ինչի՞ շուրջ եք ցանկանում Պուտինի հետ պայմանավորվածություն ձեռ բերել: Դուք ցանկանում եք պայմանավորվել մի մարդու հետ, ով ձեզ նվաստացնում է»:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հուլիսի 17-ին էր լրագրողների հետ հարց ու պատասխանի ընթացքում հայտարարել, որ Ռուսաստանը դադարեցնում է Սևծովյան հացահատիկային միջանցքի համաձայնագրով իր ստանձնած պատրավորությունները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |