Քաղաքական10:44, 30 Օգոստոս 2023
ԱՄՆ պետքարտուղարություն. «Թուրքիային կոչ ենք անում կատարել իր պարտավորությունները»

ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է այն հարցին, որ Թուրքիան իր երկրի տարածքում սահմանափակում է կիրառում «Ամերիկայի ձայն»-ի (VOA) թուրքերեն բաժին մուտքի համար։
Մասնավորապես «Ամերիկայի ձայն»-ի թուրքերեն բաժնի թղթակցի հարցին ի պատասխան՝ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հանդես է եկել գրավոր հայտարարությամբ:
«Մենք խորապես անհանգստացած ենք և շարունակում ենք ուշադիր հետևել VOA-ի թուրքերեն բաժնի շուրջ ստեղծված իրավիճակին: Մենք Թուրքիային կոչ ենք անում կատարել իր պարտականություններն ու պարտավորությունները հիմնարար խոսքի ազատության նկատմամբ հարգանք ցուցաբերելու համատեքստում»:
Բացի այդ հայտարարության մեջ նշվել է, որ անձի խոսքի ազատության իրավունքը ներառում է առանց սահամանափակումնների ցանկացած տեսակի տեղեկատվության և գաղափարի որոնում, դրա ստացում և հրապարակում:
Հայտարարության վերջում ընդգծվել է, որ խոսքի ազատության նկատմամբ հարգանքն ամրագրված է Թուրքիայի սահմանադրությամբ և ստանձնված միջազգային պարտավորություններով ու պարտականություններով:
Հիշեցնենք, որ ըստ Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի (RTÜK) պահանջի՝ անհրաժեշտ լիցենզիա չունենալու հիմունքներով Թուրքիայից արգելափակվել է մուտքը միջազգային լրահոս ապահովող «Ամերիկայի ձայն»-ի թուրքերեն բաժին:
RTÜK-ի որոշմամաբ՝ լրատվականին տրվել էր 72 ժամ համապատասխան լիցենզիայի համար վճարելու և կամ ամբողջովին ծառայությունը դադարեցնելու համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |