Քաղաքական16:33, 30 Օգոստոս 2023
Իսրայելը պլանավորում է Եվորպա գազի արտահանումն իրականացնել Թուրքիայի տարածքով
Թուրքական մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ կա պնդում, ըստ որի՝ Իսրայելի նախագահ Բենյամին Նեթանյահուն բնական գազի արտահանման ծրագրի համատեքստում որպես այլընտրանաքային տարբերակ դիտարկում է նաև Թուրքիային:
Մասնավորապես նշվում է, որ իսրայելական և արաբական մեդիաներում տեղ են գտել լուրեր, որոնցով պարզ է դառնում, որ Նեթանյահուն հանձնարարականներ է տվել՝ ծրագրի իրագործման համար գտնել այլընտրանքային տարբերակներ:
Արաբական «Asharq Al-Awsat» թերթր համաձայն՝ Իսրայելի նախագահի հրամանով ստեղծվել է հատուկ խումբ, որն էլ պետք է զբաղվի տարբերակների հավաքագրմամբ:
Ըստ նույն աղբյուրի՝ որոշումն ընդունվել է Իսրայելի նախագահի, էներգետիկայի, էկոնոմիկայի նախարարների և հանրային անվտանգության հարցերով նախագահի խորհրդականի միջև տեղի ունեցած հանդիպումից հետո:
Վերոհիշյալ այլընտրանքային տարբերակով ծրագրի իրականացման դեպքում իսրայելական գազը կմտակարարվի Թուրքիա, որտեղից էլ կհասնի եվրոպական մի շարք երկրներ, ինչն էլ կհանգեցնի ռուսական գազի պահանջարկի նվազեցմանը և ըստ էության՝ կթուլանա եվրոպական երկրների կախումը դրանից:
Բացի այդ, մեկ այլ պնդմամբ նշվում է, որ Նեթանյահուն և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս հարցը քննարկելու են առաջիկայում սպասվող երկկողմ հանդիպման ընթացքում:
Նշենք, որ 2022-ի առաջին կիսամյակում գազի արդյունահանումն Իսրայելում տարեկան հաշվարկով ավելացել Է 22 տոկոսով և կազմել 10,85 մլրդ խորանարդ մետր:
Իսկ օգոստոսի 24-ին Իսրայելի Էներգետիկայի նախարարության տարածած հաշվետվության մեջ նշվել է, որ երկիրը պատրաստվում Է մեծացնել Եվրոպա գազի արտահանումը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |