Տնտեսական11:53, 30 Օգոստոս 2023
Սաուդյան Արաբիան և Թուրքիան խորացնում են համագործակցությունը մի շարք ոլորտներում

Օգոստոսի 29-ին Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիայի նախարար Մեհմեդ Ֆաթիհ Քաջըրը հանդիպել է Սաուդյան Արաբիայի արդյունաբերության և հանքային պաշարների նախարար Բենդեր բին Իբրահիմ Էլ-Հարիֆի հետ։
Ընդլայնված կազմով հանդիպմանը մտքեր են փոխանակվել տնտեսական, առևտրային, արդյունաբերության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության խորացման առնչությամբ։ Այս մասին Քաջըրը հայտնել է X-ի իր միկրոբլոգում։
Երկու երկրների միջև քննարկումներ են տեղի ունեցել նաև տնտեսության և առևտրի ոլորտի հետ կապված։
Քննարկվել են արդյունաբերական ռազմավարության շրջանականերում փոխգործակցության, արդյունաբերության 4․0 տեխնոլոգիաների (արդյունաբերություն 4.0-ն չորրորդ արդյունաբերական հեղափոխության (4IR) հետ կապված հայեցակարգ է, որը կապված է կիբեր-ֆիզիկական համակարգերի առաջխաղացման հետ), վերականգնվող էներգիայի ոլորտներում հնարավոր համագործակցության հարցեր։
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի միջև առևտուրը և արտադրական ոլորտում փոխադարձ ներդրումները մեծացնելու ծրագիր է նախատեսված։ Կողմերի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվելու հատկապես արտահանման ռազմավարությունների և ոլորտային գործընկերությունների հարցում համագործակցության վերաբերյալ։
Այս զարգացումները տեղի են ունենում Անկարա-Էր Ռիադ հարաբերությունների վերականգման փուլում։ Դրանք վերջին տարիներին լարված են եղել Թուրքիա-Կատար սերտ հարաբերությունների, 2018 թ․-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսարանում սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջեմալ Խաշոկջիի սպանության և շատ այլ պատճառներով։ 2020 թ․-ից սաուդական կողմը նաև բազմաթիվ արգելքներ էր սահմանել Թուրքիայից ապրանքների ներմուծման համար, փակել էր թուրքական դպրոցները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքական «Area» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 26 շրջանում հեռախոսային սոցհարցում է անցկացրել քաղաքական ուժերի վերաբերյալ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |