Հասարակական17:24, 31 Օգոստոս 2023
Հունաստանը բացասաբար է ընդունել LANDCOM-ի շնորհավորանքը Թուրքիային

Հունաստանը բացասաբար է ընդունել այն փաստը, որ օգոստոսի 30-ին՝ Թուրքիայի հաղթանակի և ԶՈՒ օրը, ՆԱՏՕ դաշնակիցների ցամաքային հրամանատարությունը (LANDCOM) X (նախկինում Twitter) սոցիալական ցանցում գրառում է կատարել և շնորհավորել Թուրքիային։
LANDCOM-ն այս տարի թուրքերենով ներառել է «Շնորհավոր հաղթանակի օր» արտահայտությունը։ Հայտարարվել է, որ ՆԱՏՕ-ում Հունաստանի մշտական ներկայացուցիչը քայլեր է ձեռնարկել և գրավոր նախազգուշացում ուղարկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարությանը։
Գրավոր տեքստում մատնանշվել է, որ ՆԱՏՕ-ի համար անընդունելի է նշել Հաղթանակի օրը, որը Թուրքիայի կողմից հունական ուժերի պարտության պատմության հիշատակումն է։ Տեքստում մեկնաբանվում էր. «Անընդունելի է նշել Թուրքիայի զինված ուժերի հաղթանակը, որը եղել է ՆԱՏՕ-ի անդամ դաշնակցի դեմ»։
Անցյալ տարի ևս LANDCOM-ը շնորհավորել էր Թուրքիային, սակայն Հունաստանի բողոքից հետո գրառումը հեռացվել էր։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:

Ողջ Եվրոպայում կապույտ քարտ ունեցող ոչ ԵՄ քաղաքացիներից 547․790-ը բնակվում է Գերմանիայում։ Նրանցից 18․000-ը կրկին դիմել է Թուրքիայի քաղաքացիություն ստանալու համար:

Թուրքական «Area» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 26 շրջանում հեռախոսային սոցհարցում է անցկացրել քաղաքական ուժերի վերաբերյալ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:
Ողջ Եվրոպայում կապույտ քարտ ունեցող ոչ ԵՄ քաղաքացիներից 547․790-ը բնակվում է Գերմանիայում։ Նրանցից 18․000-ը կրկին դիմել է Թուրքիայի քաղաքացիություն ստանալու համար:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |