Տնտեսական10:34, 01 Սեպտեմբեր 2023
Ֆիդան․ՄԱԿ-ը մեր ներդրումներով նոր առաջարկների փաթեթ է պատրաստել Հացահատիկի միջանցքի համաձայնագրի համար
Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Հաքան Ֆիդանի հանդիպումը։
Բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսին Ֆիդանը հայտնել է, որ ռուս գործընկերոջ հետ քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային մի շարք հարցեր։
Նրա խոսքով՝ Թուրքիայի և ՌԴ-ի համար կարևորություն ունեցող հատկապես Սիրիայի, Միջին Ասիայի, Աֆրիկայի, Կովկասի և այս աշխարհագրությունների զարգացումների վերաբերյալ համեմատել են իրենց տեսակետները։
Ինչ վերաբերում է հացահատիկային միջանցքի համաձայնագրին, Ֆիդանն ասել է, որ այդ հարցին անդրադարձել են, սակայն մանրամասները կքննարկվեն սեպտեմբերի 4-ին Սոչիում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայանալիք հանդիպմանը։
Ֆիդանի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի կողմից պատրաստվել է նոր առաջարկների փաթեթ՝ Թուրքիայի մասնակցությամբ Հացահատիկային միջանցքի համաձայնագրի վերաբերյալ։
Հայտնելով, որ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքները շարունակվում են զգալիորեն ավելանալ՝ Ֆիդանը նշել է. «ՄԱԿ-ը մեր երկրի ինտենսիվ ջանքերով և ներդրումով պատրաստել է նոր առաջարկների փաթեթ։ Մենք կարծում ենք, որ դա հարմար հիմք է նախաձեռնության վերածննդի համար։ Մեր օրակարգում կարևոր տեղ է գրավել նաև պատերազմի ընթացքը»։
Թուրք նախարարը նաև հայտնել է, որ Լավրովի հետ իր խորհրդակցությունները Պուտին-Էրդողան առաջիկա հանդիպման համար նախապատրաստական բնույթ են կրել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի Կենտրոնական բանկը նոր տվյալներ է հրապարակել։
ՄԱԿ-ը հրապարակել է «Համաշխարհային տնտեսական վիճակն ու ակնկալիքները» զեկույցը:
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի հետ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին:
Վեջին օրերին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործըթնացն ու Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ սպառնալից հայտարարությունները միջազգային մամուլի գլխագրերում են:
Հիմնականում թյուրքախոսներով բնակեցված Իրանի Թավրիզ քաղաքում վերջին շրջանում նկատվել են թուրքամետ պաստառներ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անդրադարձել հեռահար հրթիռների արտադրության ծրագրին:
Թուրքական «HSB» հետազոտական ընկերությունը հրապարակել է նախագահական ընտրությունների թեմայով 2025-ի առաջին սոցհարցման արդյունքները:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |