Քաղաքական17:17, 01 Սեպտեմբեր 2023
Շվեդիայի ԱԳՆ ղեկավար․ «Ոչ մի նշան չկա, որ Թուրքիան հոկտեմբերին չի վավերացնի Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին»

Շվեդիայի արտգործնախարար Թոբիաս Բիլստրոմը հույս է հայտնել, որ Թուրքիան հավանություն կտա ՆԱՏՕ-ին իր երկրի անդամակցությանը։
«Ոչ մի նշան չկա, որ Թուրքիան հոկտեմբերին չի վավերացնի Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Շվեդիայի կառավարությունն ամառվա ընթացքում որևէ ազդանշան չի ստացել, բացառությամբ, որ այն ժամանակ սահմանված պայմանները և Վիլնյուսում արված հայտարարությունը դեռևս գործում են»,- ասել է Բիլստրոմը։
Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել անցյալ տարի, և դաշինքի անդամներից շատերն արագորեն հավանություն են տվել այս դիմումին։
Թուրքիան, սակայն, հավանություն չի տվել Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելուն՝ պատճառաբանելով նրա մտահոգությունները անվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ՝ մասնավորապես «PKK անդամների» արտահանձման հարցը, որն առաջ է քաշում Թուրքիան։
Նախագահ Թայիփ Էրդողանը նշել է, որ հուլիսին Վիլնյուսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումը կուղարկի Թուրքիայի Ազգային մեծ ժողով, որը կրկին կգումարվի հոկտեմբերին՝ ամառային արձակուրդից հետո։ Բայց նույնիսկ այդ դեպքում երաշխիք չկա, որ Շվեդիան կստանա «կանաչ լույս»:
Վերջին շրջանում Թուրքիայի և Շվեդիայի հարաբերությունները կրկին լարվել էին Ղուրանի հրապարակայնորեն վառելու դեպքերի պատճառով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |