Քաղաքական17:27, 04 Սեպտեմբեր 2023
Սոչիում մեկնարկել է Պուտին-Էրդողան հանդիպումը

Սեպտեմբերի 4-ին Ռուսաստանի Սոչի քաղաքում մեկնարկել է Էրդողան-Պուտին հանդիպումը։ Հանդիպման՝ մամուլի համար բաց հատվածում Էրդողանը նշել է, որ Թուրքիա-Ռուսաստան առևտրաշրջանառությունն այս պահին 62 մլրդ դոլար է և իրենց ուրախացնում է այն, որ գնում են դեպի 100 մլրդ-ին։ Նա հավատ է արտահայտել առ այն, որ երկու երկրների կենտրոնական բանկերի նախագահների այսօրվա հանդիպումը կարևոր է լինելու երկկողմ հարաբերություններում տեղական դրամական միավորին ուղղված քայլ կատարելու հարցում։
Թուրքիայի ղեկավարն ընդգծել է, որ այս պահին զարգացումները բավականին լավ շարունակվում են «Աքքույու» ԱԷԿ-ում։ Նա նշել է, որ մտածում է՝ քննարկելու են նաև Սինոպի ԱԷԿ-ի հետ կապված համատեղ քայլ անելուն ուղղված հարցը։ Էրդողանը շեշտել է, որ տուրիզմի ոլորտում ՌԴ-ն առաջին տեղում է Թուրքիայում։
Շեշտելով, որ բոլորն սպասում են հացահատիկային միջանցքի հետ կապված հանդիպման արդյունքին՝ Էրդողանը ասել է, որ հավատում է՝ հանդիպումից հետո իրենց հղած ուղերձը շատ կարևոր է լինելու աշխարհի, մասնավորապես աֆրիկյան քիչ զարգացած պետությունների համար։ Էրդողանը նշել է, որ անդրադառնալու են պաշտպանական արդյունաբերության ոլորտում իրենց կատարելիք քայլերին, ինչպես նաև էներգետիկ ոլորտին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |