Քաղաքական16:18, 05 Սեպտեմբեր 2023
Էրդողանը՝ Քըլըչդարօղլուին․ «Ազգը քեզ չի ուզում, քեզ ասում են՝ գնա, բայց դու դեռ մնում ես»

Ավարտվել է նախօրեին Ռուսաստանի Սոչի քաղաքում մեկնարկած Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ էրդողանի հանդիպումը։ Թուրքիա վերադարձի ընթացքում լրատվամիջոցների հետ զրույցում Էրդողանը պատասխանել է լրագրողների հարցերին։
Լրագրողի այն հարցին, թե ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի «Զանգվածին, որն ընտրել է Էրդողանին, պետք է հարցաքննել: Մենք հանրային խնդիր ունենք» մտքին ինչպիսի գնահատական կտա, Էրդողանը պատասխանել է. «Այս հարցի հասցեատերն իրականում հենց ինքը՝ Քըլըչդարօղլուն է։ Անհնար է հասկանալ այս բացատրությունը։ Դու 11-12 պարտություն ես տարել ու պարտությունից հետո էլի հաշիվ ես պահանջում ազգից։ Ի՞նչ է գրված խորհրդարանում՝ «Ինքնիշխանությունն անվերապահորեն պատկանում է ազգին»։ Քանի որ ինքնիշխանությունն անվերապահորեն պատկանում է քո ազգին, ազգը քեզ չի ուզում, քեզ ասում են՝ գնա։ Բայց դու դեռ մնում ես»։
Էրդողանը քննադատել է Քըլըչդարօղլուին՝ նշելով, որ նա «աթոռից կառչած է մնացել», սակայն գործից բան չի հասկանում։
Լրագրողներից մեկն էլ հարցրել է, թե ինչպես կմեկնաբանի «Լավ» կուսակցության նախագահ Մերալ Աքշեների այն հայտարարությունը, որով նա կոչ էր անում միայնակ գնալ տեղական ինքնակառավրման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին, սակայն Անկարայի և Ստամբուլի համար նշել էր, թե ԺՀԿ-ի հետ հնարավոր է իրենք համագործակցեն։
«Որպես «Ժողովուրդ» դաշինք ՏԻՄ ընտրությունների հետ կապված՝ մենք անցնում ենք խորհրդակցությունների։ Նրանք, որքան հասկանում եմ, նույնիսկ խորհրդակցական դաշտ չունեն։ Մեկը խոսում է համագործակցության, մյուսը՝ բաժանման մասին։ Մեր ետևում թողած ընտրություններում տեսանք, թե որքան անհամապատասխան են նրանք քաղաքականության վերաբերյալ ըմբռնումները»։
Էրդողանը հավաստիացրել է, որ ընտրությունների մոտենալուն պես ազգը կտեսնի նույն տեսարանները։
«Թե ում ինչ խոստումներ են տվել, ում հետ ինչ սակարկություններ են արել, մի մասը մերկացվել է, մի մասն էլ մոտ օրերս կբացահայտվի»,- ասել է նա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |