Տնտեսական14:39, 05 Սեպտեմբեր 2023
Թուրքիայում ամենաշատ ներդրումներ կատարող երկիրը Նիդեռլանդներն է

Ստամբուլում Նիդերլանդների գլխավոր հյուպատոս Արյեն Ուեյթերլինդեն հայտարարել է, որ Թուրքիայում ամենաշատ ներդրումներ կատարող երկիրը Նիդերլանդներն է։ Նա նաև նշել է, որ 2023-ի առաջին կեսին երկու երկրների միջև առևտրային ծավալը 6․8 մլրդ դոլար է կազմել, իսկ 2023-ին առևտրի ծավալը ամենայն հավանականությամբ կկազմի 12․5մլրդ դոլար։
Երկու երկրների միջև առևտուրն ընդգրկում է տարբեր ոլորտներ, մասնավորապես Թուրքիան Նիդերլանդներ է արտահանում հանքային վառելիք, հագուստ, տեքստիլ, պլաստմասե արտադրանք, մեքենաներ և մասեր, կահույք և մետաղական իրեր։ Պարենի և գյուղատնտեսության ոլորտում երկկողմ ապրանքաշրջանառությունը կազմում է մոտ 10%:
2022-ին Նիդերլանդները եղել է Թուրքիայում ամենախոշոր ներդրողը։ Ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 863 մլն դոլար։ Ուեյթերլինդեն նշել է, որ 2002-2022թթ. ընթացքում հոլանդական ընկերությունները Թուրքիայում կատարել են ընդհանուր առմամբ 28մլրդ դոլարի ներդրում։ Թուրքիայում գործում են 3․000-ից ավելի հոլանդական ընկերություններ՝ կեսից ավելին գտնվում է հենց Ստամբուլում։
Հյուպատոսը նաև հավելել է, որ քանի որ Նիդերլանդները Եվրոպա տանող դարպասն է, բազմաթիվ թուրքական ընկերություններ և ֆինանսական հաստատություններ նախընտրում են ներդրումներ անել հենց Նիդերլանդներում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |