Քաղաքական12:27, 06 Սեպտեմբեր 2023
Էրդողանը «սադրիչ» է որակել Հայաստանի գործելակերպը Կովկասում
Սեպտեմբերի 5-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո, որի ընթացքում նաև ամփոփվել է նրա կատարած այցը Սոչի և հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հերթական ծավալուն ելույթն է ունեցել։ Նա, խոսելով Սիրիայի հյուսիսում տեղի ունեցող զարգացումներից, մեղադրել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին տարածաշրջանի խնդիրներն էլ ավելի խորացնելու մեջ։
«․․․ [Սիրիայում] վերջին օրերին տեղի ունեցող զարգացումները բացահայտ ցույց են տալիս մեր մտահոգությունների ու զգուշացումների իրավացիությունը։ Ոչ թե լուծման, այլ խնդրի մասը լինելու ռեժիմի համառությունն էլ ավելի է խորացնում տարածաշրջանի խնդիրները։ Որպես Թուրքիա վճռական ենք շարունակել աշխատել մնայուն լուծման համար՝ Սիրիայի տարածքային ամբողջականության, դեմոգրաֆիական իրողությունների՝ ներառյալ էթնիկ և մազհաբային սկզբունքի հիման վրա։ Բոլոր կողմերին, որոնք ազդեցություն ունեն տարածաշրջանի խմբերի վրա՝ ներառյալ Ամերիկային, Ռուսաստանին, Իրանին, ռեժիմին հրավիրում ենք ջանք ցուցաբերել այդ ուղղությամբ»,-նշել է Էրդողանը։
Այնուհետև շեշտելով Թուրքիայի հարավային սահմանների անվտանգության կարևորության մասին՝ Էրդողանն անդրադարձել է նաև Կովկասում տիրող իրավիճակի զգայունությանը։ Այդ համատեքստում նա «սադրիչ» է որակել Հայաստանի գործելակերպը։
«Մեր հարավային շրջանի կայունությունն ու անվտանգությունը շարունակելու է տեղ գրավել մեր երկրի առաջնային օրակարգի ամենավերին շարքերում մի ժամանակաշրջանում, երբ շարունակվում է Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը, Կովկասում Հայաստանի սադրիչ գործելակերպի գլխավորությամբ՝ հավասարակշռությունը շարունակում է պահպանել զգայունությունը, Բալկանները ցանկանում է ներքաշվել նորից հակամարտության մեջ և այս ամենի կողքին աշխարհի չորս կողմում նոր ճգնաժամեր են հասունանում»,-հայտարարել է Թուրքիայի նախագահը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |