Քաղաքական16:51, 06 Սեպտեմբեր 2023
Ֆիդան․ «Արաբներին «YPG-ի ձեռքով» ճնշելու քաղաքականությանը պետք է վերջ տրվի»

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում գտնվող ԵՄ ընդլայնման հարցերով պատասխանատու Օլիվեր Վարհեի հետ է հանդիպել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։ Օրակարգային է եղել սիրիական խնդիրը, որի վերաբերյալ էլ համատեղ մամլո ասուլիսի ընթացքում, լրագրողների հարցերին պատասխանելով, Ֆիդանը նշել է, որ տարածաշրջանում արաբներին, հատկապես «YPG-ի ձեռքով» (Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժեր) ճնշելու քաղաքականությանը պետք է վերջ տրվի։
«Եթե այս ամենը չավարտվի, սա միայն սկիզբն է, որ մենք տեսնում ենք: Մեր տարածաշրջանի համար ավելի վտանգավոր սցենարներ կանխատեսելն անխուսափելի է»,- ասել է Ֆիդանը։
Թուրքիայի առաջին դիվանագետը մեղադրել է ԱՄՆ-ին տարածաշրջանում լարվածություն առաջացնելու համար։
«Սակայն երկար տարիներ կպահանջվեն բուժելու ապստամբության սերմերը, որոնք և՛ ԱՄՆ-ը, և՛ YPG-ն միասին ցանել են քրդերի և արաբների միջև: Արաբների, թուրքերի, քրդերի, բոլորի համար կարևոր է ապրել այնտեղ, որտեղ գտնվում են։ Մենք վաղուց կանխատեսում էինք, որ նման նախաձեռնություններ կսկսվեն, քանի որ ԱՄՆ-ի կողմից աջակցվող YPG-ն ներխուժել է արաբական հողեր և արդյունքում նրանց ստրկացրել»,- ասել է Հաքան Ֆիդանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |