Քաղաքական11:54, 07 Սեպտեմբեր 2023
Էրդողանը հայտարարել է, որ Ղուրանի վրա հարձակումը ատելության և բարբարոսության ակտ է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել է, որ Ղուրանի (մահմեդականների սուրբ գիրք) վրա հարձակումները ատելության և բարբարոսության արարք են:
Էրդողանը նախագահական նստավայրում ընդունել է Ամերիկայի մահմեդական կազմակերպությունների խորհրդի (USCMO) անդամներին։
Հանդիպմանն Էրդողանն ասել է. «Մենք համաձայն չենք, որ Եվրոպայում խոսքի ազատության քողի տակ իրենց թույլ են տալիս հարձակվել Ղուրանի՝ սուրբ գրքի վրա։ Սա ատելության և բարբարոսության բացահայտ ակտ է»։
Էրդողանն ընդգծել է, որ Շվեդիայում, Հոլանդիայում և Դանիայում կրկնվող հարձակումները ցույց են տալիս, որ «ժողովրդավարությունը և մարդու իրավունքները տարածաշրջանում չեն արմատավորվել»:
Շարունակելով իր խոսքը՝ նա նաև ասել է. «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում և Մարդու իրավունքների խորհրդում որոշումների ընդունումը, որոնք սուրբ գրքերի նկատմամբ ցանկացած բռնություն ճանաչում են որպես միջազգային իրավունքի խախտում, կարևոր իրադարձություն է։ Թուրքիան շարունակում է կոչ անել շահագրգիռ երկրներին՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ատելության այդ ակտերը կատարողների դեմ»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |