Քաղաքական17:02, 08 Սեպտեմբեր 2023
Թուրքիան շարունակում է հանդես գալ «գնաճի աշխարհի չեմպիոնների լիգայում»

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարություններ է արել՝ կապված Թուրքիայի կառավարության հայտարարած «Միջնաժամկետ ծրագրի» (OVP) հետ։
Քըլըչդարօղլուն քննադատել է իշխանություններին՝ ասելով. «Հիմա իրենց բերած OVP-ով նրանք չեն կարող նույնիսկ մոտենալ այդ թիրախներին մինչև 2026 թվականը: Բայց նրանք OVP-ում ոչ մի բացատրություն չեն տալիս, թե ինչու են բաց թողնվել 2023 թվականի թիրախները, նրանք ներողություն չեն խնդրում ազգից: Նրանք խոստումներ են տվել 2011-ին՝ մեր հանրապետության 100-ամյակին, 2023թ. Թուրքիան պետք է հայտնվեր առաջատար 10 տնտեսությունների մեջ։ Ազգային եկամուտը 2 տրիլիոն դոլար, մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը պետք է կազմեր 25 հզ դոլար, իսկ արտահանումը` 500 մլրդ դոլար։ Գործազրկությունը պետք է նվազեր մինչև 5%:»:
Նա նաև նշել է, որ իշխող ուժի կողմից երբևէ չի եղել անկեղծ քաղաքական կամք, որը կընդգրկի 2023 թվականի նպատակները: Դեռ ավելին, Թուրքիան ոչ միայն չի դարձել աշխարհի թոփ 10 տնտեսություններից մեկը, այլև շարունակում է հանդես գալ «գնաճի աշխարհի չեմպիոնների լիգայում»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |