Տնտեսական11:40, 11 Սեպտեմբեր 2023
Անկարայում ԱՄԷ դեսպան․ «Թուրքիան դարձել է ԱՄԷ-ի ամենաարագ զարգացող գործընկերը»

Անկարայում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) դեսպան Սաիդ Սանի Էլ Զահիրին Ստամբուլում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Թուրքիա-ԱՄԷ հարաբերություններին։
Զահիրին հայտարարել է․ «Մենք անհամբեր սպասում ենք Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությանը Դուբայում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովին (COP28)»։
Դեսպանը կարևորել Էդողանի ԱՄԷ կատած վերջին այցը և նշել, որ ստորագրված պայմանագրերը կամրապնդեն երկու երկրների միջև համագործակցությունը, ինչպես նաև հավելել, որ բացի տնտեսությունից երկու երկրների միջև զարգացող հարաբերությունները ամրապնդել են նաև Թուրքիայի, Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի միջև երկխոսությունը։
Նա նաև նշել է, որ վերջին ժամանակներում Թուրքիան դարձել է ԱՄԷ-ի ամենաարագ զարգացող գործընկերը։ Նաև հայտարարել, որ ԱՄԷ-ն բաց է զբոսաշրջության և տիեզերական ոլորտում Թուրքիայից ներդրումների և համագործակցության համար և ուշադրությամբ հետևում են պաշտպանական արդյունաբերության ոլորտում Թուրքիայի առաջընթացին։
Հիշեցնենք, որ Թուրքիան և Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) ստորագրել են 50․7 մլրդ դոլար արժողությամբ 13 տարբեր ոլորտներին առնչվող պայմանագրեր։ Կողմերը կխորացնեն համագործակցությունն էներգետիկայի, տրանսպորտի, ենթակառուցվածքների, լոգիստիիկայի, էլեկտրոնային առևտրի, ֆինանսական,առողջապահության, սննդի, զբոսաշրջության, անշարժ գույքի, շինարարության, պաշտպանական արդյունաբերության, արհեսատական բանականության և առաջադեմ տեխնոլոգիաների ոլորտներում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |