Քաղաքական11:27, 11 Սեպտեմբեր 2023
Էրդողան․ «Հավանաբար, պարոն Փաշինյանի հետ կխոսեմ»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում տեղի ունեցող G20 Գագաթաժողովի շրջանակներում հրավիրված մամուլի ասուլիսում խոսել է Արցախում կայացած նախագահական ընտրությունների ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայանալիք հնարավոր հեռախոսազրույցի մասին։
«Իլհամ Ալիևի հետ այս թեմայի շուրջ խոսեցի: Այս խոսակցությունից հետո էլ հավանաբար պարոն Փաշինյանի հետ կխոսեմ: Իհարկե, տարածաշրջանը խաղաղության հրավիրելուց բացի այլ ճար չունենք: Բայց իհարկե Ղարաբաղում, հատկապես Խանքենդիում այս պահին արված քայլերը ճիշտ քայլեր չեն: Հնարավոր չէ դրանք ընդունելը: Եվրոպական միության անդամ երկրներն էլ դա չեն ընդունում»։
Թուրքիայի նախագահը շեշտել է, որ ՀՀ վարչապետի հետ կայանալիք զրույցի ընթացքում այդ թեմայոին անդրադառնալու է և հայտնելու է իրենց համար այդ ընտրությունների ընդունելի չլինելը։
Հիշեցնենք, որ Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստում, գաղտնի քվեարկությամբ, Սամվել Շահրամանյանն ընտրվեց Արցախի նախագահ։ Ըստ Արցախի խորհրդարանի՝ քվեարկությանը մասնակցել է 23 պատգամավոր։ Շահրամանյանն ընտրվել է ձայների 22 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ։
Աղբյուր` Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

14:05, 18 ապր
Ֆիդանը հավանական է համարել թուրք-իսրայելական բախումը Սիրիայում
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

12:31, 18 ապր
Yeni Şafak. «ՀԿԹՀ-ում իսրայելական և հունական որոշ ուժեր Թուրքիայի դեմ թշնամանք են հրահրում»
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

10:31, 18 ապր
Թուրքիան Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունում նոր հիվանդանոց կկառուցի
Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |