Քաղաքական12:39, 13 Սեպտեմբեր 2023
Սիրիան Թուրքիային մեղադրել է օկուպացման քաղաքականության մեջ
Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆայսալ Միքդադը հայտարարել է, որ արաբական շատ երկրների առջև ծառացած մարտահրավերները, այդ թվում անվտանգության վերաբերյալ, սպառնում են ողջ արաբական աշխարհի անվտանգությանը»:
«Այնպիսի խնդիրները, ինչպիսիք են երկրների ներքին գործերին միջամտությունը, ռազմական հարձակումները, օտարերկրացիների կողմից որոշ տարածքների նվաճումը, ահաբեկչության տարածումը և աղքատությունը սպառնում են արաբական աշխարհի անվտանգությանը և պահանջում են արաբական աշխարհի միավորում»,- ասել է Միքդադը։
Քննադատելով Արևմուտքի վարած քաղաքականությունը՝ Միքդադն նշել է, որ նրանք ցանկանում են իրենց սկզբունքները պարտադրել աշխարհի այլ ժողովուրդներին, ինչը հակասում է Սիրիայ սկզբունքներին:
Միքդադը կարևորել է այն հանգամանքը, որ անհրաժեշտություն կա ուժեղացնելու արաբական աշխարհի համատեղ գործողությունները՝ առկա խնդիրները լուծելու համար:
Նա նաև նշել է, որ Սիրիայում Թուրքիայի օկուպացիան սպառնալիք է արաբական աշխարհի ազգային անվտանգության համար։
Հիշեցնենք, որ Սիրիայի հյուսիսի մի մասը գտնվում է Թուրքիայի բանակի ու նրանց կողմից հովանավորվող ընդդիմադիր խմբավորումների վերահսկողության տակ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |