Քաղաքական16:37, 13 Սեպտեմբեր 2023
ԵԽ-ում Թուրքիայից պահանջում են նոր գործընթաց սկսել քրդական հարցի վերաբերյալ

Եվրախորհրդարանի (ԵԽ) Թուրքիայի հարցով զեկուցող, իսպանացի պատգամավոր Սանչես Ամորի նոր զեկույց է պատրաստել, որտեղ խոսվում է Թուրքիայի վերաբերյալ մի շարք հարցերից ու խնդիրներից:
Այդ հարցերի ցանկում է նաև քրդական հարցը: Այդ մասով Սանչես Ամորը պահանջել է Թուրքիայի իշխանություններից հարգանք ցուցաբերել քրդական հարցի վերաբերյալ և սկսել նոր գործընթաց, որը հիմնված կլինի հարգանքի վրա: Ընդգծվում է նաև, որ Թուրքիայում մեծանում է ատելությունը ԼԳՊԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ:
Զեկույցում նշվում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև առևտուրը «գրեթե կրկնապատկվել է» ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր։ Վտանգ կա, որ ԵՄ պատժամիջոցների շրջանակներում որոշ ապրանքներ և տեխնոլոգիաներ Ռուսաստանին վաճառվեն թուրքական տարածքով և որ այդ տեխնոլոգիաները կարող են օգտագործվել ռուսական բանակի կողմից Ուկրաինայում։
Նշվում է նաև, որ Ռուսաստանի բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում՝ օլիգարխներ, սկսել են բնակություն հաստատել Թուրքիայի խոշոր քաղաքներում և ծովափնյա շրջաններում։
«Թուրքիան պետք է խուսափի ռուսական կապիտալի և ներդրումների ապաստարան դառնալուց»,- ասվում է զեկույցում։ Իսկ Թուրքիայի համագործակցությունը Ռուսաստանի հետ ատոմակայանների հարցում բնութագրվում է որպես «անհանգստացնող»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |