Քաղաքական11:13, 14 Սեպտեմբեր 2023
ԵԽ. «Եթե Թուրքիան չփոխի իր կառավարման ձևը, ԵՄ անդամ չի դառնա»
Սեպտեմբերի 13-ին Եվրախորհրդարանի (ԵԽ) գլխավոր ասամբլեայում անցկացված քվեարկության արդյունքում հաստատվել է ԵԽ-ի արտաքին հարաբերությունների հանձանաժողովում ընդունված Թուրքիայի մասին 2022-ի զեկույցը:
ԵԽ-ում Թուրքիայի մասին զեկուցող Նաչո Սանչեզ Ամորի կողմից պատրաստված զեկույցն ընդունվել է 434 կողմ, 18 դեմ, 152 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Զեկույցում, որում կոչ է արվել Թուրքիային լուծելու Եվրամիության (ԵՄ) հետ ունեցած խնդրահարույց կետերը, նշվել է, որ եթե թուրքական իշխանությունները չփոխեն իրենց կառավարման ձևը, ապա ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գոծընթացը չի կարող սկսվել:
«Թուրքիայի կառավարությունը հետաքրքրված է մոտ ժամանակներս կյանքի կոչել ԵՄ-ի անդամակցության գործընթացը: Սա աշխարհաքաղաքական գործարքների պատճառով չէ, որ իրականացվելու է: Այն իրականացվելու է միայն այն պարագայում, երբ թուրքական իշխանությունները անկեղծ հետարքրություն ցուցաբերեն երկրում հիմնարար ազատությունների և իրավունքի գերակայության հարցում: Եթե թուրքական կառավարությունն իրապես ցանկանում է ԵՄ-ի ճանապարհը կրկին կյանքի կոչել, ապա ոչ թե հայտարարություններով, այլ հստակ բարեփոխումներով և գործողություններով պետք է ցույց տա դա»:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ԵԽ-ի Թուրքիայի մասին վերոհիշյալ զեկույցին:
Տարածված հաղորդագրության մեջ նշվել է, որ այդ զեկույցը հիմնված է Թուրքիայի դեմ գործող շրջանակների կողմից օգտագործվող ոչ ճշմարիտ տեղեկատվության հիման վրա:
«Զեկույցը լի է մեղադրանքներով և նախապաշարմունքներով: Այն ԵԽ-ի կողմից սովորաբար ցուցաբերվող մակերեսային և անհեռատես վերաբերմունքի ցուցիչն է, թե՛ Թուրքիայի նկատմամբ, թե՛ ԵՄ-ի ապագայի նկատմամբ»,-ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունում։
Արձագանքի մեջ տեղ են գտել նաև խիստ վիրավորական խոսքեր՝ ուղղված ԵԽ անդամներին.
«Այս զեկույցը ցույց է տալիս, որ ԵԽ անդամներն ամենօրյա պոպուլիստական քաղաքականության ստրուկներն են»:
Իսկ վերջում նշվել է, որ 2024-ի ԵԽ ընտրություններից հետո ձևավորվելիք խորհրդարանը կլինի անկողմնակալ, ռացիոնալ և կառուցողական՝ փաստորեն ներկայիս խորհրդարանին մեղադրելով այդպիսին չլինելու մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշենք, որ Պակիստանի Բելուջիստան նահանգում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով մահացել է 23 մարդ։
Բայրամովի մեկօրյա այցի շրջանակներում կքննարկվեն Հայաստան-Ադրբեջան խաղաղության և հայ-թուրքական հարբերությունների կարգավորման գործընթացները։
Էրդողանը ընդդմիությանը քննադատել էր «ցուցամոլությունից կախվախության մեջ» լինելու համար, ինչին արձագանքել էր «Ժողովրդահանրապետական կուսակցության» պատգամավոր Թունջայ Օզքանը։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ավելի ուշ 37 տարեկան անձը գողոնի հետ միասին հայտնաբերվել և ձերբակալվել է:
Սիրիայի նախագահը խորհրդարանում խոսել Է Սիրիա-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասին:
Ջան Աթաքլըն բացառում է, որ այդ որոշումը կայացված լինի առանց Էրդողանի իմացության։
Երկու երկրների պաշտպանության նախարարներն օրերս ստորագրել էին «Ռազմական, անվտանգային համագործակցության և ահաբեկչության դեմ պայքարի մասին հուշագիր»։
Բայրամովի մեկօրյա այցի շրջանակներում կքննարկվեն Հայաստան-Ադրբեջան խաղաղության և հայ-թուրքական հարբերությունների կարգավորման գործընթացները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |