Քաղաքական10:46, 14 Սեպտեմբեր 2023
Էրդողանը նոր դեսպաններ է նշանակել 5 երկրում՝ այդ թվում Ռուսաստանում և Ուկրաինայում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշում է կայացրել 5 երկրում նշանակել նոր դեսպաններ։ Ընդունված որոշման համաձայն՝ Մոսկվայում Թուրքիայի դեսպան է նշանակվել Թանժու Բիլգիչը, ով 2016-2021-ին եղել է Բելգրադում Թուրքիայի դեսպանը, այնուհետև կրկին զբաղեցրել է ԱԳՆ մամուլի խոսնակի պաշտոնը։
Կիևում դեսպանի պաշտոնը կզբաղեցնի Մուստաֆա Լևենտ Բիլգենը, ով 2011-2014-ին եղել է Նյու Յորքում հյուպատոս, իսկ 2014-2016-ին եղել է Աբու Դաբիում դեսպան։ Նա 2018-2019-ին զբաղեցրել է խորհրդականի պաշտոն ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի խորհրդական։
Վարշավայի նորանշանակ դեսպանի պաշտոնը կզբաղեցնի Ռաուֆ Ալփ Դենքթաշը, Մարրոկոյի մայրաքաղաք Ռաբաթում դեսպան է նշանակվել Մուստաֆա Իլքեր Քըլըչը, իսկ Բուջումբուրայում Թուրքիայի դիվանագիտական առաքելությունը կղեկավարի նորանշանակ դեսպան Ալփ Իշըքլըն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |