Տնտեսական23:33, 14 Սեպտեմբեր 2023
Թուրքիա-ԱՄՆ առևտրաշրջանառությունն աճել է 54%-ով

Թուրքիայի արտաքին տնտեսական կապերի կոմիտեի (DEIK) Թուրքիա-ԱՄՆ աշխատանքային խորհրդի նախագահ Մեհմեդ Ալի Յալչընդաղը և «TABA-AmCham» թուրքամերիկյան բիզնես ասոցացիայի նախագահ Սուլեյման Էջևիթ Սանլըն խոսել են Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև առևտրաշրջանառության մեծացման համար անհրաժեշտ քայլերի մասին:
Նրանք համոզմունք են հայտնել առ այն, որ առևտրային հարաբերությունների խորացումը դրական ազդեցություն է ունենալու քաղաքական հարաբերությունների տեսանկյունից և նպաստելու է երկկողմ համագործակցության սերտացմանը էական ոլորտներում:
Յալչընդաղն անդրադարձել է վերջին տարիների ընթացքում երկու երկրների միջև առկա առևտրաշրջանառության ծավալներին, ինչպես նաև նշել այդ համատեքստում իրենց նպատակների մասին:
«3 տարվա ընթացքում առևտրաշրջանառության ծավալի 54 տոկոսանոց աճը ցույց է տալիս, որ նպատակային ծավալին՝ 100 մլն դոլարին հասնելուն շատ չի մնացել»:
Թուրքիայում գործունեություն ծավալող ամերիկյան ընկերությունների թիվն անցել է 3.000-ը։
«Անցած տարի (2022) ԱՄՆ-ից Թուրքիա կատարված ներդրումները կազմել են ավելի քան 10 մլրդ դոլար: Այս ներդրումները հատկապես ուղղվել էին պաշտպանական արտադրության, էներգետիկայի և տեխնոլոգիաների ոլորտին: Իսկ Թուրքիայից ԱՄՆ ներդրումներն անցած տարի անցել են 5 մլրդ դոլարը»,- նշել է Էջևիթ Սանլըն։
Ապա հավելել է, որ Թուրքիայի ներդրումները հիմնականում ուղղվել են անշարժ գույքի, զբոսաշրջության և ֆինանսական ոլորտներին:
Բացի այդ «TABA-AmCham»-ի նախագահը նշել է, որ ԱՄՆ-ի հետարքրքությունը Թուրքիայի հանդեպ հատկապես մեծացել է պաշտպանական արդյունաբերության, էներգետիկայի, զբոսաշրջության, ինչպես նաև տեխնոլոգիաների ոլորտի նկատմամբ, ինչով էլ ըստ էության՝ պայմանավորվել են ներդրումները:
«Ազատ առևտրային և կամ արտոնյալ հարկային համաձայնագրին հասնելով՝ գուցե հնարավոր լինի, որ Թուրքիան որպես վստահելի մատակարար ավելի շատ մատակարարումներ իրականացնի ԱՄՆ, որի ներուծման ծավալն ընդանուր առմամբ կազմում է 2.7 տրիլյոն (տարեկան)»:
Նշենք, որ Թուրքիայի արտահանողների ասամբլեայի տվյալների համաձայն՝ 2022-ին Թուրքիան 16.9 մլրդ դոլար արժողությամբ արտահանում է իրականցրել ԱՄՆ, իսկ ԱՄՆ-ն Թուրքիա՝ 15.2 մլրդ դոլար:
Հիշյալ ժամանակահատվածում Թուրքիայից ԱՄՆ է արտահանվել 1.5 մլրդ դոլար արժողությամբ քիմիական, 1.4 մլրդ դոլար արժողությամբ՝ ավտոմոբիլային, իսկ 1.2 մլրդ դոլար արժողությամբ՝ պողպատյա արտադրանք:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |