Ղարաբաղ11:51, 14 Սեպտեմբեր 2023
Պոլսահայ լրագրող․ «Մեծ է հավանականությունը, որ Ալիևը մինչև տարեվերջ պատերազմ սկսի»
Ադրբեջանի կողմից Բերձորի (Լաչին) միջանցքի շրջափակման հետևանքով Արցախում (Լեռնային Ղարաբաղ) հումանիտար ճգնաժամի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի մասին Ermeniahaber.am-ը զրուցել է պոլսահայ լրագրող Արիս Նալջիի հետ։
Համառոտ կենսագրական
Արիս Նալջըն ծնվել է 1980թ․ Ստամբուլում։ Աշխատել է «Ակոս» շաբաթաթերթում որպես խմբագիր և հոդվածագիր։ Նա հայտնի է թուրքական ARTI Tv-ում իր «Կամուրջ» հեռուստածրագրով։ Այժմ նրա հոդվածները հրապարակվում են «Artı Gerçek» լրատվականում։
- Արցախում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակի մասին ի՞նչ կարող եք ասել և ինչպե՞ս եք գնահատում այս կապակցությամբ միջազգային հանրության արձագանքները, միջանցքը բացելու համար Ադրբեջանի վրա ճնշումների բացակայությունն ու անգործությունը։
- Շատ բազմաշերտ հարց է։ Նախ այս իրավիճակն ընդունելի որևէ կողմ չունի։ Առաջին փուլում, ի պատասխան Փաշինյանի և ՀՀ կառավարության կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության բանավոր ճանաչման, Ադրբեջանը կարծում է, որ կարող է փակել Լաչինի միջանցքը և այնտեղ վերահսկողություն իրականացնել։ Գործնականում դա հնարավոր է, բայց դա վկայում է այն մասին, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև եռակողմ համաձայնագրի կանոնները չեն պահպանվում, քանի որ ստացվում է այնպես, որ մարդկանց ազատ տեղաշարժի վերաբերյալ տրված խոստումները չեն կատարվում։ Ադրբեջանը միշտ «պայմանավորվածությունները» իր օգտին է դարձնում, ինչն է թույլ է տալիս վերջինիս օգտագործել տեքստի անըմբռնելի/ չհասկացվող հատվածները։
Մյուս կողմից՝ Ադրբեջանը մինչ այժմ հայերին առնչվող ո՞ր միջազգային պայմանավորվածությանն է հավատարիմ մնացել, որ հիմա էլ կարծում ենք, թե հավատարիմ կմնա այս վերջին պայմանագրին։ Նույն կերպ, ստորագրվելիք ցանկացած խաղաղության համաձայնագիր նույնպես պարտավորեցնող ոչ մի ազդեցություն չի ունենա Ալիևի ռեժիմի համար։
Պետք է նկատել, որ հայերը պարտվեցին Ղարաբաղյան պատերազմում. Ես նկատի ունեմ ոչ միայն Հայաստանի, այլև բոլոր հայերին։ Որպես այս պատերազմի հաղթող՝ Ադրբեջանն ամեն իմաստով ավելի ամուր դիրքեր է կառուցում։ Ուկրաինայի պատերազմի պատճառով այն կարիքը, որն ավելացել է Ռուսաստանի մոտ Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ նույնպես Ադրբեջանին ապահովում է իրեն անհրաժեշտ կոնյուկտուրան։ Ինչ վերաբերում է միջազգային արձագանքներին, ապա դրանք ոչ բավարար եմ համարում։ Այս արձագանքները թերևս միայն մինչ այժմ ապահովել է այն, որ Ադրբեջանը չի կարողանում սահմանին սիրիացի վարձկաններ կուտակել, ինչպես դա արեց նախորդ պատերազմում։ Բացի այդ, Ադրբեջանն անտեսում է միջազգային ասպարեզից իրեն ուղղված խոսքերը։
Ինչպես Թուրքիան է, որպես Ալիևի ռեժիմի մեծ եղբայր, տարիներ շարունակ ցեղասպանության վերաբերյալ ժխտողական քաղաքականություն վարել և ականջ դրել աշխարհի այլ երկրների՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջներին, այնպես էլ այժմ Ալիևի ռեժիմն է նույնը անելու։
Մյուս կողմից այն, որ հիմա Արևմուտքը ցույց է տալիս, թե իբր օգնում է Հայաստանին, դա ապագայում սկսվելիք պատերազմի ընթացքում ուղղակիորեն արևմտյան դիվանագետների միջոցով Հայաստանից տեղեկատվություն ստանալն է։ Արևմուտքը Ուկրաինային նույնպես միլիոնավոր դոլարների օգնություն է տրամադրել և մեծ քանակությամբ սպառազինության աջակցություն, սակայն դա մինչ այժմ չի փոխել Ուկրաինայի ժողովրդի ճակատագիրը: Հայաստանի նկատմամբ Արևմուտքի տեսակետը ոչնչով չի տարբերվի Ուկրաինայի նկատմամբ ունեցած հայացքից։ Ես ավելին չեմ սպասում:
- Ադրբեջանի թիկունքում բացի Թուրքիայից, ուրիշ ի՞նչ ուժեր կան։
- Ադրբեջանի թիկունքում առանձնապես ուժ չկա: Ադրբեջանի թիկունքում կանգնած ուժը նրա փողերն են: Ալիևը կոնյունկտուրան լավ հասկանալու ունակություն ունեցող դիվանագետ է։ Եվ նա վաղուց էր պատրաստվել այն մարտերին, որոնց այժմ մղում է։ Նա 30 տարի ռազմականացրեց և պատրաստեց հասարակությանը: 1991-ին Շուշիում տեղի ունեցած պատերազմական խաղի (under the ocupation) նախագծմանն աջակցելը և դպրոցում ավագ դպրոցի աշակերտների կողմից այն խաղալը զինվորներին ապագա պատերազմին պատրաստելն էր։ Նրանք, ովքեր 1991 թվականին երեխա էին, այժմ զինվոր են։ Թուրքիան Ադրբեջանի թիկունքում է փողի հոսքի և տնտեսական հարաբերությունների չափով։ Ալիևի ռեժիմը 30 տարի խորը կապեր է ստեղծել Թուրքիայում։ Այդ կապերը նույնիսկ ավելի խորն են, քան Էրդողանը։ Ստեղծվել են տնտեսական կապեր, որոնց մասին նույնիսկ Էրդողանը տեղյակ չէր։ Սա հնարավորություն է տալիս Ալիևի ռեժիմին արդյունավետ լինել նույնիսկ Թուրքիայի ներքաղաքական կյանքում։
Օրինակ՝ նախագահի թեկնածու (Թուրքիայի-խմբ․) Սինան Օղանը, ով վերջին ընտրություններում թեև փոքր, բայց որոշիչ դեր խաղացող թեկնածու էր, մինչև մեր օրեր Ալիևի ռեժիմի աջակցությամբ է եկել։ Ազգայնական շարժումը, որն այժմ վերաձևավորվում է Թուրքիայում, կրկին կապված է Ալիևի ռեժիմի հետ։
Մյուս կողմից, այս հավասարման մեջ Ալիևիի կողմն են նաև Իսրայելն ու Պակիստանը։ Ամեն երկիր մտածում է իր շահերի մասին։ Բնականաբար, Ռուսաստանը և ՀԱՊԿ մյուս երկրներն ավելի շուտ աջակցում են Ալիևի ռեժիմին, քան Հայաստանին։ Տարիների ընթացքում Ադրբեջանի կողմից այս բոլոր երկրներում կատարած ներդրումներն այժմ հնարավորություն են տալիս նրան խորը արմատավորված կապեր հաստատել։
Այս առումով ես կարծում եմ, որ Հայաստանին տարածաշրջանում կարող են միայն երկու պետություն օգնության հասնել․ Իրանն ու Ռուսաստանը։ Ռուսաստանը ներկայումս ավելի մտերիմ է Ադրբեջանի հետ։
- Օրակարգում է Լաչինի միջանցքի բացման հնարավորությունը։ Դուք նման հնարավորություն տեսնու՞մ եք։
- Հուսով եմ կբացվի։ Սակայն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի բացումը Աղդամի հետ կապելը ցույց է տալիս, որ Ադրբեջանը մշտապես խնդիրներ է հարուցելու այդ կապակցությամբ։ Եթե անգամ այն բացվի, ապա ալիևյան ռեժիմը պատրվակ կգտնի այն նորից փակելու համար։
- Մինչ տարածաշրջանում լարվածությունը շարունակվում է, Հայաստանն ու ԱՄՆ-ը համատեղ զորավարժանքներ են անցկացնում։ Մյուս կողմից էլ ԵՄ դիտորդները պարեկություն են իրականացնում Ադրբեջանի հետ սահմանին։ Ի՞նչ եք կարծում, տարածաշրջանում առկա լարվածությունը կվերածվի՞ պատերազմի։
- Հուսով եմ՝ չի վերածվի, բայց կարծում եմ վերը նշածս կոնյուկտուրային պատճառներով մեծ է հավանականությունը, որ Ալիևը մինչև տարեվերջ պատերազմ սկսի։ Այս պատերազմը հնարավոր է չհասնի մինչև իրանական սահման։ Սակայն այն հնարավոր է վերահսկել՝ հեռու պահելով Հայաստանի հյուսիսից և Իրանի սահմանից, քանի որ Իրանը հայտարարել է, որ կդիմի քայլերի, եթե այնպիսի հարձակում լինի, որը կհանգեցնի միջազգային սահմանների փոփոխության։ Քանի որ Ղարաբաղը ճանաչված չէ ոչ մի երկրի կողմից, այն գործնականում չի համարվում միջազգային սահման։ Իսկ այդ ընթացքում Ալիևի վարչակարգը լիովին վերահսկողություն կսահմանի Ղարաբաղի (Արցախի) վրա։ Այս դեպքում Արևմուտքը միայն դիտորդ կլինի։
Դա ցուցադրություն է, որ մի քանի ամերիկացի զինվորներ զորավարժություններ են անում Հայաստանի հետ։ Սակայն, կարծում եմ, պատերազմի դեպքում ԱՄՆ-ը խաղաղապահներ չի ուղարկի Հայաստան։ Ալիևն էլ է դա հասկանում։ Այդ իսկ պատճառով վերջինս կնախընտրի պատերազմը։
Հուսով եմ՝ կսխալվեմ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի նախագահը MIT- հիմնադրման 97-ամյակին նվիրված միջոցառմանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին:
Ֆիդանը հանդիպելու է նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որից հետո կողմերը մամուլի ասուլիս կտան։
Թուրքիայի խորհրդարանում ընդունվել է Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնում Թուրքիայի զինանձնակազմի ծառայության ժամկետը երկարաձգելու մասին նախագիծ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |