Քաղաքական14:35, 15 Սեպտեմբեր 2023
ԱՄՆ պետդեպ․ «Թուրքիան մեզ համար արժեքավոր դաշնակից է»

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է թուրք-ամերիկյան հարաբերությունների մասին։
«Ձեզ չի՞ մտահոգում այն հարցը, որ թուրքական ընկերությունների դեմ պատժամիջոցների կիրառումը կազդի Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացի վրա» հարցին ի պատասխան՝ Միլլերը նշել է․ «Ոչ չենք կարծում, որ դա որևէ ազդեցություն կունենա, և թուրքական ընկերությունների դեմ պատժամիջոցները կապված չեն Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ի անդամակցության հետ»։
Միլլերի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ը Թուրքիային հայտնել է, որ կարևորում է վերոհիշյալ անդամակցությունը։
«Մենք թուրքական կառավարության հետ կառուցողական և սերտ հարաբերություններ ունենք։ Թուրքիան մեզ համար արժեքավոր դաշնակից է»,-ասել է խոսնակը։
Նա նաև հիշեցրել է վերջերս ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև կայացած հանդիպումը։
Նշենք, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ Օտարերկրյա ակտիվների վերահսկողության գրասենյակը (OFAC) սահմանել է մոտ 100 պատժամիջոց, իսկ ԱՄՆ Պետդեպարտամենտը իր պատժամիջոցների ցանկում ավելացրել է ավելի քան 70 մարդու։ Նշվում է, որ պատժամիջոցների ցանկում ընդգրկվել են Թուրքիայի տարածքում գործող 3 ընկերություն և Թուրքիայի մեկ քաղաքացի, որոնք աջակցել են Ռուսաստանին պատժամիջոցներից խուսափելու հարցում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |