Տնտեսական16:43, 15 Սեպտեմբեր 2023
Բայրաքթար. Հնարավոր է միջուկային էներգետիկայի ծրագրի շուրջ գործարք կնքենք Չինաստանի հետ

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը պատասխանել է Bloomberg-ի լրագրողների հարցերին։ Նա անդրադարձել է Չինաստանի հետ ունեցած հարաբերություններին, Չինաստանի Էներգետիկայի ազգային վարչության փոխնախագահ Հե Յանգի այցելությանը Թուրքիա։
Թուրք նախարարը մասնավորապես ընդգծել է․ «Մենք հասել ենք շատ կարևոր կետի՝ կապված Քըրքլարելիում ծրագրված էլեկտրակայանի հիմնման հետ, մենք պետք է այն վերջնական տեսքի բերենք առաջիկա մի քանի ամիսների ընթացքում, որովհետև կրկին շահագրգիռ այլ կողմեր կան, և մենք արդեն բավականաչափ բանակցել ենք համաձայնագրի որոշակի հատվածի համար։ Առանց միջուկային էներգիայի ոչ միայն Թուրքիան, այլև մնացած աշխարհը մինչև դարի կեսերը չեն կարողանա հասնել ածխածնային չեզոքության։ Մենք ավարտել ենք առաջին ռեակտորը և հիմնական շինարարական աշխատանքները Աքքույուում, սակայն, ինչպես գիտեք, սա աշխարհի ամենամեծ միջուկային շինհրապարակն է։ Այս էլեկտրակայանից մենք կկարողանանք արտադրել մոտավորապես 4,8 ԳՎտ էլեկտրաէներգիա»։
Բայրաքթարը նշել է, որ իրենք կարող են լրացնել բացը և շուտով գործարք կնքել Չինաստանի հետ միջուկային էներգետիկայի ծրագրի շուրջ և ավելացրել, որ երկարաժամկետ էներգետիկ պլանների համաձայն՝ Թուրքիայում անհրաժեշտ է ավելի քան 20 ԳՎտ ատոմակայաններ։
«Որոշ երկրների հետ բանակցությունները շարունակվում են նաև փոքր մոդուլային ռեակտորների (SMR) վերաբերյալ»,- եզրափակել է նա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |