Քաղաքական16:13, 18 Սեպտեմբեր 2023
Նյու Յորքում հանդիպել են Էրդողանը և Վրաստանի վարչապետը
Սեպտեմբերի 17-21-ը Նյու Յորքում ընթացող Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) 78-րդ վեհաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։ Հանդիպան վերաբերյալ հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահի աշխատակազմի կապի և հաղորդակցության վարչությունը։
Հայտարարության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում Էրդողանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել հարևան Վրաստանին՝ Քահրամանմարաշում (պատմ․ Մարաշ) տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո ցուցաբերած աջակցության համար, ինչպես նաև նշել, որ երկու երկրների միջև առևտրի ծավալները կարող են վերանայվել՝ 3 մլրդ-ից հասնելով 5մլրդ դոլարի։
Էրդողանը հատկապես նշել է «Միջին միջանցք»-ի իրականացման կարևորությունը։
Անդրկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքը, որը հայտնի է նաև «Միջին միջանցքը» անվանումով տրանսպորտային ուղի է, որը Չինաստանից՝ Ղազախստանով, Կասպից ծովով, Ադրբեջանով, Վրաստանով պետք է հասնի Թուրքիա ու այնտեղից էլ Եվրոպա:
Թուրքիայի նախագահը նաև հայտարարել է, որ սպասվում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու արագ շահագործումը, ինչպես նաև կարևոր է համարել Վրաստանում փակել Թուրքիայի կողմից «ահաբեկչական» կազմակերպություն համարվող FETO-ի դպրոցները, սառեցնել նրանց ակտիվները և այդ ուղղությամբ ձեռնարկած քայլերի առթիվ շնորահվորել է Վրաստանի կառավարությանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «HSB» հետազոտական ընկերությունը հրապարակել է նախագահական ընտրությունների թեմայով 2025-ի առաջին սոցհարցման արդյունքները:
Հորդանանը և Արաբական Միացյալ Էմիրությունները նույնպես ծրագրում են օգնել Սիրիային։
Թուրքիայի արտգործնախարարը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին:
Վեջին օրերին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործըթնացն ու Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ սպառնալից հայտարարությունները միջազգային մամուլի գլխագրերում են:
Կողմերի օրակարգում է եղել երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները:
Հրապարակված ցանկում ընդգրկված են այն երկրները, որոնց անձնագրեր ունեցողները կարող են այցելել տարբեր երկրներ առանց մուտքի վիզայի։
Հիմնականում թյուրքախոսներով բնակեցված Իրանի Թավրիզ քաղաքում վերջին շրջանում նկատվել են թուրքամետ պաստառներ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |