Քաղաքական16:21, 18 Սեպտեմբեր 2023
Ըստ Միցոտակիսի՝ Թուրքիայի և Հունաստանի միջև առկա խնդիրները մեկ ակնթարթում լուծվել չեն կարող

Հունաստանի վարչապետ Կիրյակոս Միցոտակիսը սեպտեմբերի 17-ին Սալոնիկի համաշխարհային ցուցահանդես-վաճառքի շրջանակներում մամուլի ասուլիս է տվել:
Ասուլիսի ընթացքում Միցոտակիսն անդրադարձել է Թուրքիա-Հունաստան հարաբերություններին, ինչպես նաև երկու երկրների միջև առկա վեճերի լուծմանը:
Նշելով, որ դեռևս երկար կտևի վեճերի համաշխարհային արդարադատության դատարան հասնելու գործընթացը, Հունաստանի վարչապետն ասել է.
«Կարծում եմ, որ շատ դրական է Թուրքիայի հետ բոլոր մակարդակներում երկխոսության խողովակների վերագործարկումը»:
Բացի այդ Միցոտակիսը նշել է, որ երկրների ղեկավարների մակարդակում իրականացվող հանդիպումներից զատ, կարևոր է նաև նախարարների և փոխնախարարների միջև շփումեները:
«Դրանք օգտակար են վստահության բարձրացման միջոցների, դրական օրակարգի, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների քննարկման տեսանկյունից»:
Հունաստանի վարչապետը, գնահատելով Արևմուտքի հետ Թուրքիայի մերձեցումը, ասել է, որ այն դրական ազդեցություն է ունենալու, քանի որ Հունաստանը որդեգրել է արաքին քաղաքականություն, որի համաձայն՝ Թուրքիա-Եվրոպա մերձեցումը կապված է Հունաստանի հետ հարաբերությունների կարգավորման հետ:
«Չսպասենք, որ անցյալից եկող խնդիրները մեկ ակնթարթում լուծվելու են, բայց պայմանավորվենք, որ այն հարցը, որում անհամաձայնություն կլինի, կքննարկենք քաղաքակիրթ ձևով և արմատական խոսքերին տեղիք չենք տա»:
Իսկ վերջում պատասխանելով «Թուրքիայի հետ տևական խնդիրների լուծման համար առաջիկա բանակցություններում կլինե՞ն արդյոք զիջումներ» հարցին՝ Միցոտակիսն ասել է. «Ոչ մի բանակցային գործընթացում ոչ մի կողմ չի կարողանում հասնել իր պահանջների 100%-ին»:
Նշենք, որ Սալոնիկի համաշխարհային ցուցահանդեսը 2023-ին անցկացվել է սեպտեմբերի 9-ից 17-ն ընկած ժամանակահատվածում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |