Քաղաքական16:40, 18 Սեպտեմբեր 2023
Իրանը տարբերակ է առաջարկում թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորման համար

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը «Al-Wafaq» թերթին տված հարցազրույցում նշել է, որ Թուրքիա-Սիրիա հարաբերությունների կարգավորման համար Իրանը ներկայացրել է ծրագիր։
Ինչպես փոխանցում է «Ashark Al-Awsat»-ը, ծրագիրը ենթադրել է Թուրքիայի զորքերի հետքաշում Սիրիայի ինքնիշխան տարածքից, փոխարենը Սիրիան իր հերթին ապահովելու է, որ թուրք-սիրիական հետ սահմանին չձևավորվի սպառնալիք Թուրքիայի համար։
Նշելով, որ Սիրիան տեղեկացրել է Թեհրանին, որ «լիովին պատրաստ է» ապահովել սահմանների անվտանգությունը, Իրանի արտգործնախարար Աբդոլլահիանը նշել է, որ Ռուսաստանին և Իրանին վստահեցրել են, որ իրենք կլինեն այս ուղղությամբ ցանկացած համաձայնագրի երաշխավոր։
Սիրիայի նախագահ Բաշար Ասադն օգոստոսին տված հարցազրույցում, անդրադառնալով նախագահ Էրդողանի հետ իր հնարավոր հանդիպմանը, ասել էր. «Մեր նպատակն է Թուրքիային Սիրիայի տարածքներից հեռացնելը, իսկ Էրդողանի նպատակն է Սիրիայի օկուպացիան օրինական դարձնել։ Ինչո՞ւ պետք է հանդիպեմ Էրդողանի հետ, ինչ-որ բան խմելո՞ւ համար։ Սիրիայում գտնվող ահաբեկչությունը սնվում է Թուրքիայից»։
Վերջինս ավելացրել էր, որ հանդիպումը չի կարող կայանալ Էրդողանի առաջարկած պայմաններով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |