Հասարակական18:59, 18 Սեպտեմբեր 2023
«Կաջակցեի ցանկացած արաբի, ով կառաջադրվեր Թուրքիայի նախագահ և կքանդեր Աթաթուրքի արձանները». քուվեյթցի գրող.
Քուվեյթցի գրող Աբդուլազիզ Դուվայիհի բեն Ռումեյիհը Twitter-իր X միկրոբլոգում անդրադարձել է Թուրքիային և այդ պետության հիմնադիր ու առաջին նախագահ, գեներալ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին: Նա մասնավորապես նշել է․ «Թուրքիայի քաղաքացիությունը չնչին ներդրում է պահանջում, կատարեք 400․000 դոլարի ներդրում և միանգամից ստացեք քաղաքացիություն։ Ես կաջակցեի ցանկացած արաբի, որը ստանար այն, առաջադրվեր Թուրքիայի նախագահի պաշտոնի համար, քանդեր Աթաթուրքի արձանները և վառեր նրա նկարը»։
Քեմալական ընդդիմադիր գործիչ Ումիթ Օզդաղը սոցցացնում գրել է․ «Ես խստորեն դատապարտում եմ քուվեյթցի գրող Աբդուլազիզ Դուվայիհի բեն Ռումեյիհի մեղադրանքներն ու վիրավորանքները՝ ուղղված մեր կուսակցության և մեր երկրի առաջնորդ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հասցեին»։ Այնուհետև դժգոհել է, որ սոցցանցերում յուրաքանչյուր գրառումից հետո քայլեր ձեռնարկող իշխանական կուսակցությունն այս անգամ լռություն է պահպանում:
Քուվեյթցի հեղինակի սկանդալային գրառմանն արձագանքել է նաև Թուրքիայի ընդդիմադիր «Հաղթանակ» (Zafer) կուսակցության նախագահ Ումիթ Օզդաղը՝ հայտարարելով. «Այս անպատիվ քուվեյթցին խորհուրդ է տալիս արաբներին հանել իրենց փողերը Թուրքիայից, վիրավորում է Աթաթուրքին և բոլոր նրանց, ովքեր սիրում են Աթաթուրքին։ Մեր կուսակցությունը դեմ չէ, որ զբոսաշրջիկները կամ ուսանողները գան Թուրքիա սովորելու։ Բայց չենք ցանկանում, որ այս քուվեյթցի սրիկան լինի մեր երկրում»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |