Հասարակական09:53, 19 Սեպտեմբեր 2023
Թուրքիայում կյանքի միջին տևողությունը նվազել է
Թորքիայի վիճակագրական ծառայությունը (TÜİK) հրապարակել է «Կյանքի աղյուսակ, 2020-2022» վիճակագրությունը:
Ըստ այդմ՝ Թուրքիայում մարդու կյանքի միջին տևողությունը ծնունդից մինչև մահ սահմանվել է 77.5 տարի, ինչը 0.2-ով ցածր է 2019-2021 թթ-ի համար սահմանված կյանքի միջին տևողությունից:
Տղամարդկանց համար վերոհիշյալ տարիքը սահմանվել է 74.8-ը, իսկ կանանց համար՝ 80.3-ը:
Ընդանուր առմամբ կանայք տղամարդկանցից ավելի երկար են ապրում: Նրանց կյանքի միջին տևողության տարբերությունը 5.5-ի է հասնում:
Վիճակագրության մեջ առկա են Թուրքիայում 15 տարեկանը ոլորած մարդկանց կյանքի միջին տևողության մասին հաշվարկներ ևս:
Ըստ այդմ էլ՝ նրանց միջինում մնացել է ապրելու 63.5 տարի: Սակայն այստեղ ևս տղամարդկանց կյանքի տևողությունը կարճ է սահմանվել:
15 տարեկանում տղամարդկան կմնա ապրելու միջինում 60.8, իսկ կանանց՝ 66.2 տարի:
Նմանատիպ վիճակագրություն է կազմված նաև Թուրքիայում բնակվող 30, 50 և 65 տարեկան մարդկանց համար:
30 տարեկաններին մնացած կյանքի միջին տևողությունը 48.9 է սահմանվել: Այդ տարիքում տղամարդկանց մնում է ապրելու՝ 46.3, իսկ կանանց՝ 51.5 տարի:
50 տարեկանը ոլորածներին մնացած կյանքի միջին տևողությունը հաշվարկվել է 29.8 տարի: Այս պարագայում արական սեռի ներկայացուցիչներին մնում է ապրելու 27.4, իսկ իգական սեռի ներկայացուցիչներին՝ 32.2 տարի:
Իսկ 65 տարեկան բնակիչների համար մնացած կյանքի միջին տևողությունը 17.1 տարի է: Տղամարդկանց և կանանց միջև կյանքի տևողության տարբերությունն այս տարիքում կազմում է 3.5 տարի:
Ըստ այդմ՝ տղամարդիկ 65 տարեկանում ապրում են ևս 15.3, իսկ կանայք՝ 18.8 տարի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |