Քաղաքական14:37, 22 Սեպտեմբեր 2023
Ժոզեպ Բորելը և Հաքան Ֆիդանը Նյու Յորքում քննարկել են Արցախում ստեղծված վիճակը

Եվրամիության (ԵՄ) արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը X (Twitter) միկրոբլոգում անդրադարձել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ Նյու Յորքում կայացած հանդիպմանը։
Բորելը նշել է, որ ՄԱԿ-ի 78-րդ վեհաժողովի շրջանակներում հնարավորություն է ունեցել Ֆիդանի հետ կարծքիներ փոխանակելու։
Նա մասնավորապես նշել է․ «ԵՄ հանձնաժողովի հետ միասին նախքան ԵՄ Խորհրդին զեկույց ներկայացնելը խոսել ենք ԵՄ-Թուրքիա հարաբերություններում ձեռնարկվելիք ապագա քայլերի մասին»։
Բորելը նաև հայտնել է, որ Ֆիդանի հետ քննարկել են Ղարաբաղում ծայրահեղ մտահոգիչ վիճակը։
Հիշեցնենք, որ հունիս ամսին կայացած առաջնորդների գագաթնաժողովի ընթացքում ԵՄ խորհուրդը նշել է, որ Բորելը և ԵՄ հանձնաժողովը զեկույց կպատրաստեն Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ, որը կքննարկվի աշնանը՝ Թուրքիայում մայիսի 28-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքների լույսի ներքո։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |