Տնտեսական12:14, 22 Սեպտեմբեր 2023
Էրդողան․«Իսրայելի հետ համագործակցում ենք էներգետիկ ոլորտում»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի 78-րդ վեհաժողովի շրջանականերում լրագրողների հետ հարց ու պատասխանի ընթացքում անդրադարձել է նաև թուրք-իսրայելական հարաբերություններին։
Էրդողանը մասնավորապես նշել է․ «Խոսել ենք Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, այն ժամանակ նա հիվանդության պատճառով չկարողացավ գալ։ Մենք պայմանավորվել ենք , որ նա այցելի Թուրքիա, իսկ այցից հետո ես հետ կայեցելեմ Իսրայել ու փառք Աստծո (հուսով եմ) այս քայլին կգնանք առանց ավելորդ ուշացման։
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ առաջնահերթ Իսրայելի հետ կսկսեն էներգետիկ հորատման աշխատանքները և էներգիահողորդման գծերը կսկեն գործել ոչ միայն դեպի Թուրքիա այլ նաև Թուրքիայից դեպի Եվրոպա։
Ինչպես նաև հավելել է, որ այս պահի դրությամբ երկու երկրների միջև առևտրր ծավալը կազմում է 9․5 մլրդ դոլար և պայամնավորվածություն է ձեռք բերվել առևտրի ծավալը 9․5 մլրդ դոլարից հասցնել 15 մլրդ դոլարի։
«Մենք այս քայլին էլ ենք գնալու, նաև հնարավորություն ունեցանք հանդիպելու և խոսելու, թե ինչ կարող ենք միասին անել միջազգային քաղաքականության մեջ»,- նշել է նախագահը։
Կրկին անդրադառնալով էներգետիկ ոլորտում երկկողմ համագործակցությանը Էրդողանը հայտարարել է, որ այդ համագործակցությունը երկու երկրների հարաբերությունները կարող է շատ տարբեր տեղեր տանել։
«Խոսելով Իսրայելի հետ մեր ներուժի մասին նշել ենք, որ նախարարների ներգրավմամբ մեխանիզիմի ստեղծման առավելություններ կլինեն երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցությունը մեծացնելու համար։ Հնարավոր է երկրները միասին աշխատեն և նոր համագործակցություն հաստատեն էներգետիկ, զբոսաշրջության և տեխնոլոգիաների ոլորտներում»,- հայտարարել է Էրդողանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |