Ղարաբաղ14:15, 22 Սեպտեմբեր 2023
Թուրքիայից 123 իրավապաշտպան հանդես է եկել կոչով՝ ի աջակցություն Արցախի

Թուրքիայում բնակվող թվով 123 իրավապաշտպան հայտարարություն է տարածել ի պաշտպանություն Արցախի (Լեռնային Ղարաբաղի)։
Հայտարարության տեքստում ասվել է․
« - Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի (Արցախ) դեմ այս հարձակումն իրականություն է դառնում միջազգային հանրության լուռ ուղեկցությամբ և Թուրքիայի ու Իսրայելի բացահայտ աջակցությամբ։
- Առկա է բացահայտ էթնիկ զտման և ցեղասպանության վտանգ։
- Բաքվի նպատակը Լեռնային Ղարաբաղը լրիվ վերահսկողության տակ վերցնելն ու հայ ժողովրդին իրենց՝ դարեր ի վեր ապրած հողերից քշելն է, իսկ եթե դիմադրեն՝ նրանց գոյությանը վերջ տալն է։
- Բաքուն այժմ ցանկանում է ոչնչացնել հայկական ներկայությունը Ղարաբաղում՝ Արցախում, այնպես, ինչպես ոչ մի քար չթողեց Նախիջանի Ջուլֆայի հայակական գերեզմանոցում։
- Ներքոստորագրյալ թուրքիացիներս տեսնում ենք, որ միջազգային հանրությունը բավարար զգայունությամբ չի գործում զարգացումների նկատմամբ և անհանգստությամբ ենք հետևում իրավիճակին։ Կրկնում ենք, ցեղասպանությունները կանխելը չի նշանակում սպասել, որ դրանք տեղի ունենան և հետո միջամտել։
- Կոչ ենք անում բոլոր պետություններին, միջազգային կազմակերպություններին՝ ՄԱԿ-ի գլխավորությամբ և միջազգային հանրությանը՝ որդեգրել ակտիվ դիրքորոշում։
- Շրջանում արգելափակման մեջ գտնվող քաղաքացիների անվտանգ վայրեր տեղափոխման համար շտապ մարդասիրական օգնություն պետք է սկսվի։ Հրադադարը պետք է վերածվի տևական հրադադարի։ Պետք է երաշխավորվեն Ղարաբաղի ժողովրդի ազատ ապրելու պայմանները, որոնցից օգտվում է յուրաքանչյուր երկրի քաղաքացի»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահը MIT- հիմնադրման 97-ամյակին նվիրված միջոցառմանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին:

Ֆիդանը հանդիպելու է նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որից հետո կողմերը մամուլի ասուլիս կտան։

Թուրքիայի խորհրդարանում ընդունվել է Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնում Թուրքիայի զինանձնակազմի ծառայության ժամկետը երկարաձգելու մասին նախագիծ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նախագահները քննարկել են Թուրքիայի և Իրանի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Հանդիպման ընթացքում նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և Ադրբեջանը կշարունակեն զարգացնել համագործակցությունը «երկու պետություն, մեկ ազգ» հայեցակարգի շրջանակներում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |