Տարածաշրջան11:15, 25 Սեպտեմբեր 2023
Էրդողանը մեկնում է Նախիջևան՝ քննարկելու «Զանգեզուրի միջանցքի» հարցը
Թուրքական «Dunya» լրատվամիջոցը որոշ մանրամասներ է ներկայացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն կայանալիք այցի օրակարգի վերաբերյալ: Մասնավորապես նշվում է, որ այցի ընթացքում Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահները քննարկելու են թուրք-ադրբեջանական հարաբերությունները, այդ թվում և ռազմական, տնտեսական ոլորտներում: Օրակարգում է լինելու նաև «Ադրբեջանի հակաահաբեկչական գործողությունը» և «անջատողական» հայկական ուժերի զինաթափման գործընթացը»:
Ըստ աղբյուրի` ակնկալվում է, որ երկու ղեկավարները միջազգային հանրությանը նոր ուղերձներ կհղեն «Զանգեզուրի միջանցքի» բացման համար, որը կապահովի Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև կապը։
Աղբյուրը պնդում է, որ 44-օրյա պատերազմից հետո ստորագրված եռակողմ հայտարարությանն ավելացվել է կետ «Զանգեզուրի միջանցքի» բացման վերաբերյալ, այնուամենայնիվ, անցել է 3 տարի և այն դեռևս չի բացվել:
Դիտարկում է արվում, որ եթե «Զանգեզուրի միջանցքը» իրականանություն դառնա, ապա Թուրքիայից կիրականացվեն ուղիղ ցամաքային փոխադրումներ դեպի Կենտրոնական Ասիայի երկրներ, ինչպես նաև Ադրբեջան, ինչը կհանգեցնի թյուրքական աշխարհում առևտրային, լոգիստիկ և քաղաքական կապերի էլ ավելի ամրապնդմանը։
Մեկօրյա այցի ընթացքում Էրդողանն Ալիևի հետ կմասնակցի Իգդիր-Նախիջևան գազատարի հիմնարկեքի արարողությանը: Թուրքիայի ղեկավարը կմասնակցի նաև Նախիջևանում արդիականացված ռազմական համալիրի բացման արարողությանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Մենք աջակցել ենք Սիրիայի դեմոկրատական ուժերին: Այստեղ գտնվելու մեր նպատակը ԻՊ-ի դեմ պայքարելն է և մենք դա կշարունակենք անել»:
Թուրքիա կատարած այցից հետո այդ մասին հայտնել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Թրամփի երդմնակալության արարողությունը նախատեսված է 2025 թվականի հունվարի 20-ին Սպիտակ տանը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա կատարած այցից հետո այդ մասին հայտնել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Դեկտեմբերի 2-ին Թուրքիայի նախագահը Չեռնոգորիայի նախագահ Յակով Միլատովիչի հետ համատեղ մամուլի ասուլիս է տվել։
«Մենք աջակցել ենք Սիրիայի դեմոկրատական ուժերին: Այստեղ գտնվելու մեր նպատակը ԻՊ-ի դեմ պայքարելն է և մենք դա կշարունակենք անել»:
Իսկ ընթացիկ տարվա առաջին տասը ամսում տղամարդիկ Թուրքիայում սպանել են առնվազն 359 կնոջ:
Հարավային Կորեայի նախագահը ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում հայտարարել է երկրում ռազմական դրություն մտցնելու մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |