Տարածաշրջան17:22, 25 Սեպտեմբեր 2023
Էրդողանի մամուլի ասուլիս է տվել Նախիջևանում
Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում կայացել է Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ` Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը, որից հետո կողմերը մամուլի ասուլիս են տվել: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Թուրքիայի նախագահը մասնավորապես նշել է.
«Կորոնավիրուսի համավարակից և մեր տարածաշրջանում տեղի ունեցած պատերազմներից հետո Կասպից-Սև ծով, Արևելք-Արևմուտք միջին միջանցքը և դրա նշանակությունը շատ ավելի ակնհայտ դարձավ։ Այս առումով, Իգդիր-Նախիջևան գազատարի նախագիծը, որը մենք նոր ենք սկսել, կխորացնի մեր էներգետիկ համագործակցությունն Ադրբեջանի հետ, ինչպես նաև կնպաստի եվրոպական էներգետիկ անվտանգության ապահովմանը»։
Էրդողանը խոսել է նաև օրերս ղարաբաղյան իրադարձություններին, որոնք նա բնորոշել է որպես «կրիտիկական զարգացումներ» տարածաշրջանի համար։
Ադրբեջանը երկրորդ ղարաբաղյան պատերազմից հետո անցած երեք տարիների ընթացքում, ցավոք, չստացավ այն մտահոգությունների պատասխանը, որոնք բարձրաձայնում էր պարբերաբար։ Արդյուքում ստիպված եղավ իր ինքնիշխան տարածքում իրականացնել ռազմական օպերացիա։ Օպերացիան կարճ ժամանակում իրականացնելով, հատկապես քաղաքացիական անձանց իրավունքների նկատմամբ ծայրաստիճան զգոնություն ցուցաբերելով այն հաջողությամբ ավարտելը մեզ համար պարծանքի առիթ էր»,- շեշտել է Թուրքիայի նախագահը։
Նա նաև անդրադարձել է Նախիջևանի ներուժին և ռազմավարական կարևորությանը՝ ասելով. «Շուշիի հռչակագիրը, որը ստորագրել ենք ես և եղբայրս՝ Իլհամ Ալիևը, կարևոր քայլ է մեր հարաբերությունների դաշնակցային մակարդակն ամրապնդելու գործում։ Նախիջևանը պատմության ընթացքում իր ռազմավարական կարևորությամբ մշտապես առանձնահատուկ տեղ է ունեցել Ադրբեջանի հետ մեր հարաբերություններում։ Այսօր Նախիջևանը մեծ ներուժ ունի նաև տնտեսության, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում։ Տարածաշրջանային տրանսպորտային կապուղիների ստեղծմամբ մենք հնարավորություն կունենանք ամբողջությամբ իրացնել այդ ներուժը»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Մենք աջակցել ենք Սիրիայի դեմոկրատական ուժերին: Այստեղ գտնվելու մեր նպատակը ԻՊ-ի դեմ պայքարելն է և մենք դա կշարունակենք անել»:
Թուրքիա կատարած այցից հետո այդ մասին հայտնել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Թրամփի երդմնակալության արարողությունը նախատեսված է 2025 թվականի հունվարի 20-ին Սպիտակ տանը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա կատարած այցից հետո այդ մասին հայտնել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Դեկտեմբերի 2-ին Թուրքիայի նախագահը Չեռնոգորիայի նախագահ Յակով Միլատովիչի հետ համատեղ մամուլի ասուլիս է տվել։
«Մենք աջակցել ենք Սիրիայի դեմոկրատական ուժերին: Այստեղ գտնվելու մեր նպատակը ԻՊ-ի դեմ պայքարելն է և մենք դա կշարունակենք անել»:
Իսկ ընթացիկ տարվա առաջին տասը ամսում տղամարդիկ Թուրքիայում սպանել են առնվազն 359 կնոջ:
Հարավային Կորեայի նախագահը ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում հայտարարել է երկրում ռազմական դրություն մտցնելու մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |