Քաղաքական09:41, 25 Սեպտեմբեր 2023
Էրդողանին անհանգստացրել է «ԼԳՊՏ» համայնքի գույները ՄԱԿ-ի ԱԽ նիստերի դահլիճում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքի «Թուրքական տանը» (Türkevi) լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր անհանգստությունն է հայտնել ՄԱԿ ԱԽ-ի նիստերի դահլիճում առկա դեկորացիաների կապակցությամբ։ Նշել է, որ դահլիճի որոշ հատվածներում, ինչպես նաև մուտքի աստիճանների մոտ կարելի է տեսնել «ԼԳՊՏ» (լեսբի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր) համայնքը խորհրդանշող գույներ:
«Կարծում եմ ամենից շատ ինձ անհանգստացնող հարցերից մեկն արժանացել է նաև ձեր ուշադրությանը: Այս պահին ղեկավարներից մեկը ԼԳՊՏ համայնքին կողմ է, մյուսը դեմ, այսպիսի մի իրավիճակ կա: Ի՞նչ է պահանջվում անել: Ես հնարավորության դեպքում անձամբ գլխավոր քարտուղարի հետ կցանկանայի խոսել»:
Էրդողանը զուգահեռներ է անկացրել նաև ԼԳՊՏ համայնքի անդամների և ոչ անդամների իրավունքների միջև:
«Աշխարհում որքա՞ն ԼԳՊՏ համայնքի ներկայացուցիչ կա: Ինչքա՞ն իրավունք ունեն նրան, այդքան էլ ունեն ԼԳՊՏ-ին դեմ արտահայտվող մարդիկ: Որվհետև սա մարդկային խնդիր է և մարդիկ պետք է իմանան նաև նրանց մասին, ում դա անհանգստացնում է»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |