Քաղաքական17:37, 25 Սեպտեմբեր 2023
Հյուսիսային Իրաքում Թուրքիայի ռազմական օպերացիաներն անհանգստացնում են քրդերին
Ինչպես հայտնում են թուրքական լրատվականները, Հյուսիսային Իրաքում Թուրքիայի կատարած ռազմական օպերացիաներն անհանգստություն են առաջացնում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) և «Ժողովրդի ինքնապաշտպանական ուժերի» (SDG-ԺԻՈւ) համար, որոնք դիմել են ԱՄՆ-ին Թուրքիային կանգնեցնելու համար:
Թուրքական որոշ աղբյուրներ հայտնում են, որ ԱՄՆ-ն քուրդ զինյալներ է տեղափոխում Քանդիլ և հավաքներ է անցկացնում: Նաև նշվում է, որ քրդերը հստակ աջակցություն են ցանկանում ԱՄՆ-ից Թուրքիայի կատարած ռազմական օպերացիաների հարցում:
Ըստ թուրքական հետախուզական ստորաբաժանումների հաղորդագրության՝ Էրբիլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության ավագ ռազմական խորհրդական, գնդապետ Սենբորնի և PKK/SDG-ի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ պարզվել է, որ PKK/SDG-ն խնդրել են ԱՄՆ-ի աջակցությունը Թուրքիայի կողմից իրականացվող գործողությունների դեմ:
Նշվել է, որ դրանից բացի՝ «SDG» ներկայացուցիչները հակաօդային պաշտպանության զենք են ցանկացել ԱՄՆ-ից, որին ի պատասխան ամերիկյան կողմն իբր նշել է, թե անհրաժեշտ է ստանալ Կոնգրեսի համաձայնությունն այդ հարցում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |